Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Գալուստ Սահակյանին դիմեց. «Հսկայական թվով զանգեր ու նամակներ ենք ստանում այն մասին, թե ինչ տեղեկություններ կան եւ կա՞ հավանականություն, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կհայտարարվի համաներում: Դուք ունե՞ք որեւէ տեղեկատվություն այդ մասին, կա՞ արդյոք այդպիսի հավանականություն, որ առաջիկայում կհայտարարվի համաներում»:
Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ նման տեղեկատվություն չունի եւ մինչեւ այս պահը նման բան չի քննարկվել:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ հորդորեց 1 րոպե լռությամբ հարգել Նեպալում երկրաշարժից զոհվածների հիշատակը: Նրա խոսքերով՝ «Նեպալում բավականին ուժգին երկրաշարժ տեղի ունեցավ, մենք գիտենք դա ինչ արհավիրք է, ինչ կարող է բնության այդ երեւույթը բերել մարդկությանը»:
Գալուստ Սահակյանն առաջարկն ընդունեց, եւ պատգամավորները 1 րոպե լռությամբ հագեցին երկրաշարժի զոհերի հիշատակը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ