Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ապացուցելու Հայաստանը Ռիգայի գագաթնաժողովում

Ապրիլ 27,2015 12:23

«Թուրքիան այս վերջին օրերին քննադատում է բոլորին՝ Հռոմի պապին, Եվրախորհրդարանին, Ֆրանսիային, ՌԴ-ին, Գերմանիան, Ավստրիային և շատ ուրիշ երկրների: Ավելի լավ կանի մեկ ընդհանուր հայտարարությամբ քննադատի ողջ քաղաքակիրթ աշխարհին»,-հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Թուրքիայի արձագանքը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ, այսօր Բելգիայի թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Դիդիե Ռեյնդերսի հետ համատեց ասուլիսին այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա Թուրքիայի արձագանքը «հակաարձագանք» բնութագրեց ու հավելեց. «Թուրքին քննադատում է ողջ քաղաքակիրթ աշխարհին նրա համար, որ միջազգային հանրությունը խոսում է մեկ լեզվով, որ նա չի հասկանում: Ուրեմն Թուրքիան պիտի մտածի, որ սխալն իր մեջ է»:

Հարցին՝ ի՞նչ սպասելիքներ ունի Ռիգայի գագաթաժողովից, պարոն Նալբանդյանը պատասխանեց. «ՀՀ-ն և ԵՄ-ն ցանկանում են համապարփակ համագործակցություն բոլոր հնարավոր ուղղություններով, որոնք չեն հակասում ՀՀ-ի պարտավորություններին այլ ինտեգրացիոն գործընթացներում: Հունվարին Բրյուսելում դա հաստատեցինք, վստահ ենք, որ դա պիտի հաստատենք նաև Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ»:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված ՀՀ ԱԳ նախարարն ասաց, որ երկու օրից Փարիզում սպասվում է Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930