«Բելգիան նախաձեռնություն է վերցնում, որ կարողանա ապահովել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բելգիայի թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Դիդիե Ռեյնդերսը:
Նա նաև շեշտեց, թե ԵԽ-ի շրջանակներում իրենք համապատասխան միջոցառումներ իրականացնում են` ուղղված երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: Պարոն Ռեյնդերսն առաջին անգամ է գտնվում Հայաստանում, նա կարևորեց համագործակցությունը ադամանդագործության, քաղցկեղաբուժության շինարարության, փոքր ու միջին ձեռներեցության զարգացման հարաբերություններում:
Անդրադառնալով Ռիգայում կայանալիք գագաթնաժողովին՝ պարոն Ռեյնդերսն ասաց. «Կցանկանայինք, որ յուրաքանչյուր անդամ երկիր իր արդեն ներուժի և ունեցած հաջողությունների հետ համատեղ կարողանա էլ ավելի առաջ գնալ: Այն փաստը, որ ԵՄ հետ պայմանագրեր են կնքվել, չի նշանակում, որ այլ հարևանների հետ չեն կարող անդամ երկրներն ունենալ հարաբերություններ. օրինակ՝ ՌԴ-ի կամ ասիական երկրների հետ»:
ԵԽ նախարարների խորհրդի նախագահը նշեց նաև, որ Բելգիան դիմել է Թուրքիայի իշխանություններին, որ համապատասխան քայլեր կատարի Հայոց ցեղասպանության հետ կապված:
Կարդացեք նաև
Նա տեղեկացրեց, որ այսօր լինելու է Ծիծեռնակաբերդում իր հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ