Ապրիլի 25-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում շարունակվեցին Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները: Այդ օրը տեղի ունեցավ Ջահերով երթը, որին մասնակցում էին հարյուրավոր զինվորականներ, ուսանողներ, Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի, այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սա ապացույցն է այն բանի, որ ապրիլի 24-ով չի ավարտվում մեր պայքարը, այլ նոր փուլ է մտնում ու նոր թափ է ստանում: Մինչ երթի սկսվելը եղել են ելույթներ, եկեղեցական արարողակարգ: Ջահերով երթը սկսվել է շատրվանների հրապարակից, անցել Է Մելիքբեկյան փողոցով, ապա Անկախության և Երևանյան փողոցներով շարժվել է դեպի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան:
Տավուշի մարզպետարան