Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Վար դեպարտամենտի Կավալեր սյուղ Մեր ծովափնյա քաղաքի օղակաձև պուրակն անվանակոչվեց «Հայաստան 1915-2015»: Հանդիսավոր արարողությանը ֆրանսահայերից բացի մասնակցեցին Կավալեր սյուղ Մերի և Լավանդուի քաղաքապետերը, «Սեն Տրոպեի գոլֆի հայերի միություն» կազմակերպության ներկայացուցիչներ, հայ ժողովրդի բազմաթիվ ֆրանսիացի բարեկամներ:
Օղակաձև պուրակի անվանակոչումից մի քանի ժամ առաջ Սեն Լորենի եկեղեցում կաթոլիկ և առաքելական եկեղեցիների հայրեր Ռոբեր Պամբելեի և Արշեն Մովսեսյանի ձեռամբ մատուցվեց հայոց Մեծ եղեռնի անմեղ նահատակների հոգեհանգստի պատարագ, որն ուղեկցվեց Մարսելի Բոմոն հայ առաքելական եկեղեցու երգչախմբի երգասացությամբ:
Այնուհետև պուրակի անվանակոչության առթիվ տրվեց հանդիսավոր ճաշկերույթ:
Ի դեպ, ընդամենը 800 հայ բնակիչ ունեցող Կավալեր սյուղ Մերում հայկական համայնքի պատվին քաղաքի հենց կենտրոնում՝ Միջերկրականի ափին, Եվրամիության անդամ պետությունների դրոշների կողքին վերջին տարիներին ծածանվում է նաև հայոց եռագույնը:
Կարդացեք նաև
Հեղինե Ղարագուլյան-Արստանյան, Ֆրանսիա