Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Էրդողան. «Վերջինները, ովքեր կարող էին խոսել ցեղասպանության մասին, Ռուսաստանը, Ֆրանսիան, եւ Գերմանիան են». «Ռոսբալտ»

Ապրիլ 27,2015 10:32

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին համաշխարհային առաջնորդների մասնակցությունը, այն, որ Պուտինը, Օլանդը եւ Գերմանիայի նախագահ Իոախիմ Գաուկը մեկ դար առաջ կատարվածը ցեղասպանություն են կոչել: Ինչպես հաղորդում է «Ռոսբալտ» գործակալությունը , Էրդողանը հայտարարել է. «Պուտինը, Օլանդը չպետք է գնային Հայաստան: Սկզբում նրանք պետք է մտածեին իրենց սեփական պատմության սեւ էջերի մասին: Վերջինները, ովքեր կարող էին խոսել ցեղասպանության մասին, Ռուսաստանը, Ֆրանսիան, եւ Գերմանիան են: Հենց Գերմանիան սանձազերծեց երկու համաշխարհային պատերազմները, որոնք հանգեցրին անթիվ դժբախտությունների»:

Թուրքիայի նախագահը երեսպաշտության մեջ մեղադրել է նաեւ Եվրամիությանը, որը ճանաչել է հայոց ցեղասպանությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930