Ապրիլի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մոսկվայի փաստաբանների «Արուտյունով և ընկ.» ասոցիացիայի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ալեքսանդր Արուտյունովին, ռուս-հայկական առևտրատնտեսական, մշակութային և գիտական կապերի, սփյուռքյան նախագծերի իրավական սպասարկման ոլորտում մասնագիտացված իրավաբանների «Արմռոս» ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանին և վարչության անդամ Իվան Գրիգորյանին:
Քննարկվեցին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովի շրջանակներում անցկացվող «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» գիտաժողովում հնչած ելույթներն ու առաջարկները:
Որոշվեցին Ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ հետագա համագործակցության շրջանակները, համատեղ ծրագրերն ու անելիքները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ