Ապրիլի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կանադայի Զորյան ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգսյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Հ. Հակոբյանը կարևորեց Զորյան ինստիտուտի գիտական գործունեությունը, մասնավորապես, նրա ներդրումը Հայոց Ցեղասպանութան վերաբերյալ միջազգային հանրությանն իրազեկման գործընթացում:
«Զորյան» ինստիտուտի կատարած գիտակրթական աշխատանքները, բազմազան հրատարակությունները վկայում են Ինստիտուտի մեծ ներուժի մասին: Ինստիտուտը հսկայական ջանքեր է գործադրում ցեղասպանության եւ մարդու իրավունքների ճանաչման գործում գիտնականների նոր սերունդ պատրաստելու համար:
Քննարկվեցին Ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ պատմաբանների, ցեղասպանագետների և իրավագետների հետագա քայլերի մասին հարցեր: