«Կրասնոդար» ՖԱ կոմերցիոն տնօրեն Արամ Ֆունդուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառել է իր ընտանիքի պատմությունը, որը ցեղասպանության է ենթարկվել:
«Հորս պապի անունը Աղասեր էր, կնոջը՝ Վարդուհի: Նրանք երեք տղա եւ մեկ աղջիկ են ունեցել՝ Արամ, Կրիքոր, Արդաշ եւ Լուսաբեր: Ապրել են Տրաբզոնի մոտ, Գրոբի գյուղում: 1915 թվականին թուրքերը ներխուժել են նրանց տուն եւ կնոջ ու մանկահասակ երեխաների աչքի առջեւ գլխատել Աղասերին եւ նրա ավագ որդի Արամին: Մյուսներին ձեռք չեն տվել: Պատճառը հայտնի չէ:
Դրանից հետո Վարդուհին 5-8 տարեկան երեխաների հետ մեկ ամիս թաքնվել է անտառում: Հետո մի կերպ հասել են ծով եւ փորձել նավ նստել: Երեք նավ է եղել. 2-ը Ամերիկա մեկնող, 1-ը՝ Ռուսաստան: Ընտանիքի մի մասը մեկնել է Ամերիկա, իրենք՝ Ռուսաստան, Սոչի: Արամ Ֆունդուկյանի ընտանիքը Սոչիից գնացել է Սուխում եւ անտառում բնակավայր հիմնել, որը հետագայում ստացել է Նացմեն անունը: Այդ գյուղը վաղուց չկա, բայց ամեն տարի մենք՝ փախստականների սերունդը, գնում ենք այնտեղ, մատաղ անում եւ հիշում մերոնց: Մեր իսկական ազգանունը ես չգիտեմ: Լուսաբերն ասում էր, որ այն կապված է եկեղեցու հետ: Այնպես է ստացվել, որ մենք որտեղ էլ ապրել ենք, ավագը կաղնի է տնկել: Նրանք ռուսերեն չգիտեին: Եվ երբ եկել են այստեղ, ազգանունը գրել են Ֆունդուկյան:
Ռուսաստանը մեզ ապաստան տվեց եւ փրկեց մահից: Մենք դա հիշում ենք: Հավերժ հիշողություն մերոնց», – գրել է Արամ Ֆունդուկյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Eurosport-ի
Գուցէ «կոմերցիոն» բառը լրացուցիչ տնտեսագիտական իմաստ ունի: Եթէ ոչ, ապա պէտք է գրել ԱՌԵՒՏՐԱՅԻՆ:
Ֆրանսերէն (նաեւ իտալերէն եւ այլն) «առեւտուր» բառը շատ հանգիստ թարգմանում ենք “commerce” (կօմէ՛ղս):