Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի նախարարը պատասխանեց ֆրանսիացի լրագրողների հարցերին

Ապրիլ 26,2015 20:34

 Ապրիլի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Պրովանս» օրաթերթի լրագրողներին:

Պատասխանելով նրանց հարցերին՝ Հ. Հակոբյանը կարևորեց Հայաստանում և ողջ աշխարհում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, հատկապես՝ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Վատիկանի Սուրբ պետրոս տաճարում մատուցված պատարագը և աշխարհի մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն կաթոլիկների հոգևոր առաջնորդի՝ Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին Պապի խոսքը:

Նախարարը նշեց, որ համաշխարհային բացառիկ նշանակություն ունեցավ հայ հանճարեղ հոգևոր գործիչ Սուրբ Գրիգոր Նարեկացին դասվեց Տիեզերական Եկեղեցու վարդապետների շարքը: Պատմական մեծ իրադարձություն էր Ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի սրբադասման արարողությունը Էջմիածնում:

«Քաղաքական ու պատմական մեծ հնչեղություն ստացավ Ծիծեռնակաբերդում կազմակերպված հիշատակի միջոցառումը, որին մասնակցում էին աշխարհի 50 երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ: Որպես ժողովուրդ անսահման երախտապարտ ենք Ֆրանսիայի, Ռուսաստանի, Կիպրոսի, Սերբիայի նախագահներին, նաև նրանց, ովքեր հնարավորություն չունեին գալու, բայց հոգով և սրտով մեզ հետ էին: Այս ամենը նաև ուղերձ էր աշխարհին, որ այլևս ոչ մի տեղ ցեղասպանություն տեղի չունենա»,- ասաց նախարար Հրանուշ Հակոբյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930