Ապրիլի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց «Գոհար» համույթի հիմնադիր-բարերար, լիբանանահայ գործիչ Գոհար Խաչատրյանին, անսամբլի գործադիր տնօրեններ Սևակ Սերոբյանին և Սարո Սերոբյանին:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց հայ մշակույթի զարգացման և տարածման գործում նրանց ազգանպաստ գործունեությունը:
Տիկին Գոհար Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց նախարարին ջերմ ընդունելության համար և հրավիրեց մասնակցելու համույթի նոր խտասալիկի շնորհանդեսին:
Կողմերն անդրադարձան Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, մասնավորապես Լիբանանի հայ համայնքի քայլերթին, վերջին օրերին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին:
Կարդացեք նաև
Քննարկվեցին համայնքի մշակութային կյանքին վերաբերող հարցեր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ