Շնորհիվ Յուրա Մովսիսյանի գոլային փոխանցման, Մոսկվայի «Սպարտակը» այսօր հանդիպման վերջին րոպեներին 1:0 հաշվով հաղթանակ կորզեց «Ռուբինից»:
Խաղից հետո իրեն դիմած լրագրողներին Յուրան ասել է, թե ակումբն իրեն արգելել է որեւէ մեկնաբանություն անել: «Ինձ չի կարելի խոսել: Ինչո՞ւ: Հարցրեք «Սպարտակին», – հայտարարել է հարձակվողը: Պատճառն այն է, որ Մովսիսյանն ավելի վաղ ԶԼՄ-ներում քննադատել էր իր թիմին՝ ընդգծելով, որ Վալերի Կարպինի օրոք խաղն ավելի վառ էր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ mediavector.am-ի
Կարդացեք նաև