Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է «Ընդդեմ Ցեղասպանության» և «Ցեղասպանության զոհերի հետ զորակցություն» կազմակերպությունների անդամներին

Ապրիլ 26,2015 18:05

Ապրիլի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Ընդդեմ Ցեղասպանության» և «Ցեղասպանության զոհերի հետ զորակցություն» կազմակերպությունների  ազգությամբ թուրք, քուրդ, զազա, ալևվի և չերքեզ մի խումբ անդամներին։

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը կարևորել է այդ կազմակերպությունների գործունեությունը՝ ուղղված համամարդկային արժեքների  պաշտպանմանը և ողջունել նրանց անդամների սկզբունքային դիրքորոշումը՝ ճանաչելու և դատապարտելու Հայոց Ցեղասպանությունը։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը կարևոր ներդրում է հետագա ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում։

Կազմակերպությունների անդամները զորակցություն են հայտնել Արցախի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին և պատրաստակամություն հայտնել իրենց ներդրումն ունենալ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացում և Արցախի մասին միջազգային հանրությանը իրազեկման հարցում։

Հյուրերը նույն օրն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին, ինչպես նաև ծաղկեպսակ դրել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նորաբաց զանգակատուն-հուշակոթողին։

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930