Հելսինկյան նախաձեռնություն 92 Արցախի կոմիտեի հայտարարությունը Արցախում դատապարտված Ադրբեջանի հանրապետության քաղաքացի Շահբազ Գուլիեվի առողջության մասին
2015թ ապրիլի 26-ին «Հելսինկյան նախաձեռնություն 92» արցախյան կոմիտեի համակարգող, մարդու իրավունքների և խաղաղության միջազգային մրցանակների դափնեկիր, դոկտոր Կարեն Օհանջանյանը և «Հելսինկյան նախաձեռնություն 92» Արցախի կոմիտեի գործադիր տնօրեն Սվետլաննա Ջահանգիրյանը այցելել են հանրապետական հիվանդանոց՝ դատապարտյալ Շահբազ Գուլիեվին, ով լեղապարկի խրոնիկ հիվանդություն ուներ և վիրահատության է ենթարկվել ցավերի սրացման հետևանքով:
Այցի նպատակը վիրահատությունից հետո հիվանդի վիճակի մասին տեղեկանալն էր: Բժիշկների խոսքով, հիվանդի վիճակը լավ է: Նույնը հաստատում է նաև հիվանդը:
Շահբազ Գուլիեվը իր երախտիքն է հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն՝ առողջությունը վերականգնելու համար:
Կարդացեք նաև
Տեղին է նշել, որ դատապարտյալ Գուլիեվի հետ վերջին հանդիպման ժամանակ, մենք՝ Արցախի իշխանություններին խորհուրդ ենք տվել անցկացնել մասնագիտական խորհուրդ՝ դատապարտյալի առողջական վիճակի բարելավման համար:
Մենք, մեր երախտագիտությունն ենք հայտնում Արցախի հանրապետության իշխանություններին և Ստեփանակերտի բուժհաստատության բժիշկներին, ովքեր ցուցաբերեցին պրոֆեսիոնալիզմ և մարդասիրության վեհ զգացում: