Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել հզոր երկրաշարժ Նեպալում

Ապրիլ 26,2015 14:22

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ սույն թվականի ապրիլի 25-ին, տեղական ժամանակով ժամը 10.11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06.11-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նեպալի տարածքում` մայրաքաղաք Կատմանդուից 82 կմ դեպի հյուսիս-արևելք:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 28.330 և արևելյան երկայնության 84.750:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 10 բալ:

Ըստ «Риа Новости», «BBC» և այլ լրատվական գործակալությունների՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 1450 մարդ, 1700-ը՝ վիրավորվել, ավերվել են բազմաթիվ շենքեր և շինություններ:

34 մարդ զոհվել է Հնդկաստանում, 5-ը՝ Տիբեթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930