Հիմնադիր խորհրդարանի՝ ապրիլի 25-ին Էրեբունի թանգարանի հարակից հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ «Վերածնունդ Հայաստան» Լիբանանի կառույցի համակարգող Թորոս Սեֆիլյանը:
Նա հայտարարեց, որ «Վերածնունդ Հայաստան» շարժումը առաջիկա օրերին դիմելու է միջազգային գրասենյակներին. «Ես սա ասում եմ, որ չկարծեք, որ այսքանով ենք հավաքվել: Այսօր սփյուռքում մարդիկ ծալապատիկ չեն նստել, ես ձեզ վստահեցնում եմ՝ իրենք իրենց գործն անելու են, մենք՝ դրսում, դուք՝ այստեղ եւ այսպես փորձելով հասնելու ենք մեր նպատակին, որ շատ շուտով այս փոքրիկ երկիրը չի ունենալու այսքան բանտարկյալներ»:
Թորոս Սեֆիլյանը համարում է, որ Հիմնադիր խորհրդարան շարժումը ապրիլի 24-ին իր առաջին ծիլը տնկեց. «Կապ չունի, թե ինչքան մարդ էր ներկա: Ուզում եմ նշել այդ դրված ծիլը առաջիկա յուրաքանչյուր օրերի ընթացքում ջրելու կարիք ունի: Այդ ծիլը մեծանալու դառնալու է ծառ, ուրեմն՝ յուրաքանչյուրը պետք է իր գիտակցությամբ փորձի գալ եւ ջուր տալ այդ ծիլին, որպեսզի այդ ծիլը դառնա մի հսկա ծառ»:
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
էս Ժիրոյի ախպերը աչքը Սաշիկի գահին ա տնկել)))))
շարժումը տակաւին առաջին ծի՞լը տնկեց… վայ քեզ բան… ուրեմն էդ կարգախոսում կար թվային վրիպակ… պիտի լիներ՝ «300-ամյակը առանց այդ ռեժիմին»… իսկ Ժիրայրի եղբոր գոյությունը հետաքրքիր նորություն է… իսկ անոր՝ Սփիւռքի անունով խոսելը, արդեն կարգին զաւեշտ է…
Հարգելի Ավակ,
Aravot.am-ում հրապարակվում են միայն հայատառ հայերենով գրված մեկնաբանությունները: