«Նախ պետք է մենք համախմբվենք, դա նորություն չէ, բայց պետք է կոնկրետ գործողություններ անենք»,- ապրիլի 25-ին Հիմնադիր խորհրդարանի՝ Էրեբունի թանգարանի հարակից տարածքում կազմակերպված հանրահավաքի ընթացքում ասաց շարժման անդամ Վարդան Գերավետյանը:
Նա նշեց, որ անհնազանդությունը պետք է լինի նպատակային, գործնական եւ արդյունավետ. «Մենք տեսնում ենք, թե բոլոր ընտրություններն ինչպես են անցնում, արդյունքը մեզ համար փաստ է: Սահմանադրությամբ նախագահին անվստահություն հայտնել կարող է կատարվել միայն խորհրդարանի միջոցով որտեղ երկու երրորդը պետք է քվեարկի այդ գործընթացը սկսելու համար: Ես ձեզ հարցնում եմ՝ դա հնարավո՞ր է, կարո՞ղ է այսօրվա խորհրդարանը նման բանի դեմ քվեարկի, իհարկե՛՝ ո՛չ, դա հնարավոր չէ: Սպասե՞լ մյուս ընտրությունների, նույնպես հնարավոր չէ: Ինչպե՞ս անել, որ այդ խնդիրը լուծվի, ուրեմն՝ ուղղակի ձեւով Հայաստանի քաղաքացին պետք է քվեարկի այն մարմնին, որին վստահում է: Այս պահին մենք ունենք Հիմնադիր խորհրդարան, որն առաջարկում է այն քաղաքացիներին, որոնք ուզում են այս շրջանից դուրս գալ, պայմանագրեր կնքել Հիմնադիր խորհրդարանի հետ եւ դրանից հետո լեգիտիմացման գործընթացը կընթանա»:
Վարդան Գերավետյանը հայտարարեց, որ նվիրյալները պարտադիր պետք է գործընթացին մասնակցեն. «Մենք տարբերվում ենք նաեւ նրանով, որ ասում ենք՝ ամեն մեկդ մոտեցեք, վերցրեք այն բեռը, որը կարող եք տանել: Այդ գործընթացը սկսելու համար կա ծրագիր, այն մարդիկ, որոնք զգում են ներուժը եւ ցանկություն ունեն, թո՛ղ մոտենան մեր գրասենյակ եւ այնտեղ մենք ուզում ենք խմբեր ստեղծել Երեւանի տասներկու շրջաններում եւ ամբողջ Հայաստանի Հանրապետությունում»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ