Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Սարուխանյան. «Հիմնադիր խորհրդարանի վաղվա հանրահավաքը վտանգված է»

Ապրիլ 25,2015 23:33

Մինչ Հիմնադիր խորհրդարանի՝ ապրիլի 25-ի Էրեբունի թանգարանի հարակից տարածքում հանրահավաքի սկսելը շարժման անդամները բացահայտեցին, որ այդ տարածքը մասնավոր է, իսկ սեփականատերը դեմ է, որ այդ տարածքում հանրահավաք անցկացնեն:

Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը լրագրողներին ասաց, որ իրենց հաջողվել է համոզել, որ ապրիլի 25-ին այդ տարածքում հանրահավաք անցկացնեն. «Վաղվանից մենք տարածք չունենք, վաղվա հանրահավաքը վտանգված է»:

Նա հավելեց, որ Հիմնադիր խորհրդարանին առաջարկում են հանրահավաք կազմակերպել փողոցի մյուս մայթում, սակայն նա համարում է, որ այն բացարձակապես անհարմար է. «Բանուկ մասում պետք է անցկացնենք: Եթե իշխանությունները, ոստիկանները թույլ տան և ճանապարհը փակեն, ժամը 18:00-22:00-ը  մեր հավաքը կանցկացնենք: Սակայն, դեռ որևէ բան հստակ չէ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    դեհ, լաւ… կիրակի օր է, եւ դուք արդեն շա՜տ-շատ եք աշխատում գործի օրերում, մի քիչ ել հանգստացեք…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930