Հիմնադիր խորհրդարանը ավարտեց Էրեբունի վարչական տարածքում կազմակերպած իր երթը:
Հիշեցնենք՝ երթը հաջորդել է Էրեբունի թանգարանի հարակից հրապարակում անցկացվող հանրահավաքին: Հիմնադիր խորհրդարանի անդամները Էրեբունի փողոցով գնացել են դեպի Արցախի պողոտա եւ Ռոստովյան փողոցում ավարտել են երթը:
Երթի վերջում Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը հարցրեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, թե երթի ավարտից հետո հնարավո՞ր է, որ շարժման անդամները քսան հոգանոց խմբով շարունակեն երթը, Օսիպյանը պատասխանեց, որ թույլ չի տալիս. «Հայտարարեք, որ հավաքն ավարտվում է, եւ տարբեր ուղղություններով ավարտեք ձեր երթը»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Երբ երթի կազմակերպիչ Վարդան Բաղյանը մոտեցավ, փոխոստիկանապետը նրան ասաց, որ Գագիկ Սարուխանյանը սադրիչ հայտարարություններ է անում, որպեսզի ոստիկանների եւ երթի մասնակիցների միջեւ բախում ստեղծվի: Նա կազմակերպչից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է երթի ավարտից հետո մասնակիցները քաղաքի մեկ այլ վայրում կրկին հավաքվեն եւ շարունակեն իրենց ակցիան: Վարդան Բաղյանն ասաց, որ իրենք երթն ավարտում են. «Եթե ինչ-որ մի անհատ քաղաքացիներ ինչ-որ տեղ ինչ-որ բան անեն, դա իրենց խնդիրն է: Ես ամեն մեկի հետեւից չեմ գնալու, որ ասեմ՝ դու գնա տուն եւ ոչ մի բան մի արա»:
Այնուհետեւ՝ վերջինս հայտարարեց, որ երթն ավարտված է եւ հաջորդ հավաքի օրը դեռ որոշված չէ: Վալերի Օսիպյանը եւս դիմեց ներկաներին՝ ասելով, որ այն քաղաքացիները, որոնք խախտեն օրենքը, պատասխանատվության կենթարկվեն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սակայն Հիմնադիր խորհրդարանի մի խումբ անդամներ՝ Անի Նավասարդյանի գլխավորությամբ ընդդիմացան փոխոստիկանապետի հայտարարությանը եւ խմբով շարունակեցին երթը: Իսկ Անի Նավասարդյանը շրջվեց դեպի ոստիկանությունը եւ բղավեց՝ «Ազատ, անկախ, Հայաստան»: Սակայն այդ արարքը արժանացավ Հիմնադիր խորհրդարանի ոչ բոլոր անդամների հավանությանը:
Անի Նավասարդյանը մեզ հայտնեց, որ իրենք երթով շարժվում են դեպի Հիմնադիր խորհրդարանի գրասենյակ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
ոստիկանության համբերությունը, ինքնազսպումը, տպաւորիչ են… իսկ այս որքան աւելորդ ծախս, մսխում, Պետության – եւ հետեւաբար – ժողովուրդի հաշւոյն, ապահովելու համար այս մի քանի ցուցարարների անվտանգությունը…