Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Օհանջանյան. «Կոչ եմ անում Արցախի բոլոր քաղաքացիներին քվեարկել հօգուտ «Արցախի ժողովրդավարական կուսակցության»

Ապրիլ 25,2015 22:05

«Սոցիալական արդարություն» կուսակցության ղեկավար Կարեն Օհանջանյանի հայտարարությունը՝ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների առիթով

Հարգելի համերկրացիներ. Ընտրությունները բոլոր ժողովուրդների համար կարևոր իրադարձություն են ժողովրդավարական գործընթացների զարգացմանն ուղղված:

Միջազգային հանրության կողմից չճանաչված երկրներում ընտրությունները ստանում են առանձնահատուկ նշանակություն, որոնց արդյունքներից է կախված միջազգային հանրության վերաբերմունքը նմանատիպ սուբյեկտների հանդեպ: Սակայն, մեր պետության համար առավել կարևոր է ընտրողների և Արցախի քաղաքացիների վերաբերմունքը ընտրված իշխանությունների հանդեպ:

Անչափ կարևոր է, որ նախընտրական քարոզարշավի և ընտրությունների ժամանակ ընտրողները գիտակցված, բաց և թափանցիկ կերպով կատարեն իրենց քաղաքացիական պարտքը՝ քվեարկելով այս կամ այն քաղաքական կազմակերպության, կամ ՝էլ Արցախի խորհրդարանի որևէ թեկնածուի օգտին:

Ձեր ընտրությունն է որոշում Արցախի զարգացման հեռանկարը, դրանից է կախված, թե ինչպիսին կլինի Արցախի սոցիալ-տնտեսական, արտաքին, մշակութային և պաշտպանական քաղաքականությունը: Ձեր ընտրությունից է կախված ապագայի արժանի և ապահով կյանքի մակարդակը մեր երկրում:

Միևնույն ժամանակ, ընտրությունները գաղափարների մրցակցության հնարավորություն են և քաղաքական կազմակերպությունների համար հարթակ, որ յուրաքանչյուրիս հնարավորություն է տալիս նախընտրական քարոզարշավին և ընտրություններին մասնակցելու միջոցով կատարելագործել մեր՝ որոշումների կայացման մասնակցության արժեհամակարգը :

Քվեարկելով այս կամ այն կուսակցության կամ այս կամ այն թեկնածուի օգտին՝ դուք մասնակիցն եք դառնում արցախյան իշխանության ձևավորմանը և առանձին պատասխանատվություն եք կրում Արցախի Ազգային ժողովի ապագա որոշումների համար:

«Սոցիալական աջակցություն» կուսակցությունը որոշել է չմասնակցել կայանալիք ընտրություններին կենտրոնացնելով իր ուժերը արցախյան հանրության հետ աշխատանքների վրա՝ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ, ինչը, կուսակցության մեծամասնություն կազմող անդամների կարծիքով, թույլ կտա տնտեսել ներուժն ապագայում՝ Արցախի հասարակական-քաղաքական կյանքին առավել արդյունավետ մասնակցության համար:

Այդքանով հանդերձ, «Սոցիալական աջակցություն» կուսակցությունը անհաղորդ չի մնացել այս խորհրդարանական ընտրություններին: Մենք ուսումնասիրել ենք բոլոր քաղաքական կազմակերպությունների և ինքնաառաջադրված թեկնածուների գաղափարախոսություններն ու ծրագրերը, որոնցում մրցակցության աճ է նկատվում բոլոր՝ Հայրենիքի ճակատագրով յուրովի մտահոգ քաղաքական կուսակցությունների մոտ:

«Սոցիալական արդարություն» կուսակցության համար, նախընտրական քարոզարշավին մասնակից քաղաքական կազմակերպություններից ավելի հոգեհարազատ է «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը»:

Մեզ համար տպավորիչ է նաև այս կուսակցության կողմից գրանցված թեկնածուների ցուցակը: Ես, ինչպես «Սոցիալական արդարության» ղեկավար, կոչ եմ անում Արցախի բոլոր քաղաքացիներին, ովքեր տարիներ ի վեր համակրում են մեր կուսակցությանը, խորհրդարանական ընտրությունների օրը քվեարկել հօգուտ «Արցախի ժողովրդավարական կուսակցության»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930