Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն նահատակների հիշատակը հարգելու հաջորդ օրը շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության մասնակիցները այսօր շարունակեցին պայքարը չեմպիոնի տիտղոսի համար:
Հայաստանի մրցակիցն այսօր Հունգարիայի ընտրանին էր: Դիմակայությունը թեեւ խաղաղ ելք ունեցավ՝ 2:2, սակայն պայքարը համառ ստացվեց: Նախ, Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը բաժանեցին միավորը մրցակիցների հետ, այնուհետեւ Լեւոն Արոնյանը առաջ մղեց մեր հավաքականին: Սակայն Հրանտ Մելումյանը որքան էլ ջանաց, պարտությունից խուսափել չկարողացավ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ