Լրահոս
Օրվա լրահոսը

Ճի՞շտ էր արդյոք վարվել «Նյու Յորք Թայմսը»

Ապրիլ 25,2015 20:09

ԱՄՆ-ում գործող «թուրք-ամերիկյան ղեկավար հանձնաժողովը» դիմել էր «Նյու Յորք Թայմս» թերթին՝  խնդրելով  կոմերցիոն հիմունքներով հրապարակել իրենց հայտարարությունը՝ ապրիլի 24-ին Վաշինգթոնում երթ կազմակերպելու առիթով: Հայտարարությունը թուրքական  պաշտոնական քարոզչության սովորական օրինակ է, ըստ որի՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տառապել են բազմաթիվ ազգեր՝ թուրքեր, հայեր եւ այլք:  Այդ տեքստը, մի խոսքով, սովորական կեղծավոր, երեսպաշտ փորձ էր 100 տարի առաջ կատարված հանցագործությունը կոծկելու: «Նյու Յորք Թայմսը» հրաժարվել է հրապարակել այդ հայտարարությունը՝ պատճառաբանելով, որ թերթի որդեգրած քաղաքականության համաձայն, իրենք չեն ընդունում հայտարարություններ, որոնք հերքում են որպես փաստ ընդունված պատմական իրադարձությունները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը եւ Առեւտրի համաշխարհային կենտրոնի պայթեցումը:

Ճի՞շտ է արդյոք վարվել թերթը: Իհարկե, հայերի 99 տոկոսը կասի՝ այո: Ես այդ հարցի վերջնական պատասխանը չունեմ:

Ես էլ չէի տպագրի Նաիրի Հունանյանի կամ Ռամիլ Սաֆարովի հայտարարությունները, որտեղ նրանք կպնդեին, թե սպանություններ չեն կատարել, կամ՝ որ իրենց հանցագործությունն արդարացված է: Բայց մյուս դատապարտյալների, այդ թվում սպանության համար ազատազրկվածների նամակներ մենք հրապարակում ենք, այդպես չէ՞:  Մենք լուսաբանում ենք մարգինալ հասարակական խմբերի ասուլիսները, հրապարակում ենք հարցազրույցներ, որոնք արտահայտում են «Առավոտի» քաղաքականութանը հակասող ազգային կամ սեռական անհանդուրժողականություն քարոզող գաղափարներ: Վերջապես, Aravot.am կայքում տեղ են գտնում անհայտ օգտատերերի կատարյալ ցնդաբանությունները: Ո՞րն է, հետեւաբար, սահմանը:

Ինձ թվում է, այդ սահմանը պետք է ֆորմալիզացվի, ձեւակերպում ստանա էթիկայի վարքականոնում, որպեսզի պարզ լինի, թե որ դեպքերում եւ ինչի հիման վրա են հրապարակումները մերժվում: «Առավոտն» ունի էթիկայի վարքականոն, որը սակայն մշտապես կատարելագործման կարիք է զգում:  Ինչպես եւ բոլորիս աշխատանքը:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Հեղինակ, եթե վաղը հայազգի սեռական փոքրամասնության ներկայացուցիչնեը դիմեն Ձեզ, որ թերթում տպագրվի իրենց առօրյան, հայացքները, շփումները, իրենց առօրյան պատկերող լուսանկարներ, կոչը հայ երիտասարդությանը- Դուք կողմ կլինեք, թե դեմ?: Եվ արդյոք դա ՃԻՇՏ կլինի?”

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Չգիտեմ: Արդեն գրեցի, որ վերջնական պատասխաններ չունեմ: Խորհում եմ ձեր` ընթարցողներիդ հետ միասին:

  2. Աբո says:

    Իմ կարծիքով Ճիշտ է վարվել «Նյու Յորք Թայմսը»:Եթե նա լիներ «բուլվարային դեղին» մամուլ մի գուցե տպագրել, միայն գումար ստանալու նպատակով:
    Օրինակ ազրիների հեռուստաալիքը ամեն օր,ցուցադրում է 4-5 դիակներ և ասում, որ Հայերը ցեղասպանությոն են գործել:Ես դիտում եմ (որովհետև այդ Թեման ինձ հետաքրքիր է) և լավ հասկանում եմ, որ դա Սուտ է,իսկ ով չի հետաքրքրվում այդ թեմայով, նրանք անգամ չգիտեն,թե որտեղ են գտնվում այդ երկրները,ինչի մասին է խոսքը, կամ էլ ընթանրապես չեն դիտում այդ հեռուստաալիքը:Կարք չկա ամեն ինչ այդքան սրտամոտ ընթունել (ով ինչ ասեց,ով ոնց նայեց …)
    « Ո՞րն է, հետեւաբար, սահմանը»:Ձեր թերթում սահմանը շատ ճկուն է, իմ կարծիքով դա ճիշտ է,ամեն ինչում պետք է ճկունություն ցուցաբերվի, հակառակ դեպքում՝ կոտրվելը անխուսափելի է դառնում:

  3. Hayk says:

    Ինձ թվում է, լրատվամիջոցն էլ պիտի «չափ ու սահման» ունենա, ինչպես որ ամեն ինչ կյանքում: Իհարկե, շատ մեծ նշանակություն ունեն անձամբ լրագրողի որակական հատկանիշները: Մարդիք շատ հաճախ հարցնում են–« որտեղից է տեղեկությունը», կամ «ով է հեղինակը», ու ըստ դրա, որոշում են՝ հավատալ, թե ոչ: Լրագրողներ կան, որոնց մասին ասում են «փողի խաթեր մորն էլ կվաճառի»: Բայց կան նաև այնպիսիք, ում մասին ասում են -«նա իսկական անկախ լրագրող է ու շատ կարգին մարդ»: Այնպես որ Դու՛ք ինքներդ պետք է որոշեք՝ ինչ տպագրել, պ. Աբրահամյան: Մեր երկրում գործող շատ հայտնի լրատվամիջոցներից մեկը, դատարկեց մեր երկիրը՝,բառիս բուն իմաստով, մարդկանց ամեն օր բացատրելով, թե «ինչ վատ է մեզ մոտ ու ինչ լավ է դրսում»: Նրանց միսսիան է դա, այսօր էլ նույնն են անում:

  4. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Բացարձակ չեմ հասկանում,թե Հայաստանում ինչու են աջ ու ձախ, տեղի-անտեղի հարվածի տակ առնում սեռական փոքրամասնություններին: Արդեն հասարակական շիզոֆրենիայի է սա նմանվում: «Հեշտ թիրախ» ե՞ք գտել՝ «հայրենասեր» երևալու համար: Գնացեք լիսկաների՛ հետևից,եթե տենց «դուխով» եք:

    «Նյու Յորք Թայմսը» տվյա՛լ դեպքում ճիշտ է վարվել:

    • Հրանտ Պապիկյան says:

      Ասեմ իմանաս Վարազ, բարդ բան չկա: Մենք ստեղ Հայաստանում հեչ չենք սիրում էդ քո ասած փոքրամասնություններին, ու ճիշտն ասած իրանց փոքրամասնություն էլ չենք կոչում, այլ մեր հին հետամնաց ձևով՝ այլ անունով ենք կոչում, ավելի բովանդակալից))))
      Հատկանշական է նաև այն, որ այդ նույն անունով մենք կոչում ենք նաև շատ վատ ու անազնիվ մարդկանց՝ անկախ նրանց սեռական կողմնորոշումից… այսինքն դա ազգային մոտեցում է, որը ամրապնդվում է նաև լեզվաբանորեն՝ դեռ փոքր հասակից
      Այնպես որ այստեղ դեռ շատ երկար ժամանակ, հուսով եմ նաև ընդմիշտ՝ հասարակությունը նրանց իր լիարժեք անդամ չի ընդունի, և ՓԱՌՔ ԱՍՏԾՈ որ այդպես է…

    • Հրանտ Պապիկյան says:

      Վարազ, մոռացա ասեմ, իսկ քո կարծիքով ճի՞շտ է արել Հռոմի Պապը՝ չընդունելով ֆրանսիայի համասեռամոլ դեսպանի հավատարմագրերը… էդքան դուխով ես, Հռոմի Պապի դեմ պայքարի)))))))))

  5. Hayk says:

    Ես դեռ հույս եմ փայփայում, որ մի օր,մի գեղեցիկ, արևոտ օր, մեր բոլոր՝ դրսից վարձատրվող լրագրողները կհոգնեն, կընդվզեն ու կասեն՝ —Դուք էլ , ձեր փողն էլ, ես այլևս չեմ վարկաբեկելու իմ Հայրենիքը, չե՛մ գրելու ձեր պատվերով,ատելություն չե՛մ քարոզելու իշխանությունների, պետականության նկատմամբ,եթերը չե՛մ տրամադրելու ձեր գրանտներն ստացած «քաղաքագետներին», գրելում եմ միայն ճիշտը, ի վերջո սա ի՛մ երեխաների Հայրենիքն է, ու ես էլ իմ բաժինն ունեմ ճի՛շտ ծառայելու նրան: Մենք կփորձենք ինքներս ուղղել մեր սխալները, միասին, առանց ատելության, առանց իրար հայհոյելու,առանց ցնցումների: Մենք խաղաղ ազգ ենք՝հազարամյա քաղաքակրթությամբ ու այդպիսին ենք մնալու:

  6. Hayk says:

    Надеюсь, опять не исчезнут мои комменты!

    • Հարգելի Հայկ: Դուք գիշերով՝ լուսադեմին մեկնաբանություն եք գրում, եւ երբ երկու րոպե անց այն չի հրապարակվում, բողոքում եք: Նկատի ունեցեք՝ գիշերը մենք չենք աշխատում: Եվ մենք հրապարակում ենք բոլոր մեկնաբանությունները, եթե չեն հակասում մեր հրապարակման կանոններին՝ մասնավորապես վիրավորանքներ չեն պարունակում եւ գրված չեն տրանսլիտով:

  7. Գեւորգ says:

    Թայմսը այս դեպքում անշուշտ ճիշտ է վարվել – ասելով՝ մենք ինքներս ունենք սեփական համոզմունք, որը չենք կարող խախտել: Երթաք բարով, ձեզ էլ ձեր փողն էլ.! Այսինքն, լրատվությունն ինքնին միայն մեխանիկական գործիք, դատարկ խողովակ չի կարող լինել, որ ով ինչ ուզի պատվերով ծնգացնի մեջը, որքան էլ խոսքի ազատություն է թմբկահարվում ամենուր:
    Դե դա Դուք մեզնից լավ պիտի հասկանայիք, հարգելիս!

  8. Whisteblower says:

    Թերթը միանշանակ ճիշտ է վարվել և եթե դրանով հարուցել է ձեր տարակուսանքը, ապա դուք պետք է ձեր արժեքային համակարգն ու սկզբունքները դեռ վերլուծեք և վերջնականապես կողմնորոշվեք, կա արդյոք ձեր համար մի սահմանագիծ, որից այն կողմ անթույլատրելի է ՛համ նալին, համ մեխին՛ խփելու ձեր սկզբունքը: Այլապես, այդ նույն սկզբունքով, դուք կարող եք նաև հարցադրում անել, թե որքանով էր հիմնավորված Հռոմի պապի` իրերն իրենց անունով կոչելու բացառիկ վեհությունը:

  9. Հրանտ Պապիկյան says:

    Լավ կլիներ մեր լչատվամիջոցներն էլ երբեմն մտածեին՝ արդյոք այս կամ այն մարգինալ խմբի մասին հրապարակումները տալով և նրանց անմիտ կոչերը տպելով, իրենք չե՞ն անում այդ մարդկանց փիարը և արհեստականորեն նրանց ՛՛հայտնի դարձնում…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930