Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարանը երթ է անում

Ապրիլ 25,2015 19:19

Հիմնադիր խորհրդարանն ապրիլի 25-ին Էրեբունի թանգարանի հարակից տարածքում բողոքի ակցիա է կազմակերպել: Ակցիայի ընթացքում ելույթ ունեցան Հիմնադիր խորհրդարանի երեք անդամները, որոնց ելույթից հետո հայտարարվեց, որ նախաձեռնության անդամները պատրաստվում են երթ անել:

Երթի մասնակիցները Էրեբունի փողոցով շարժվելու են դեպի Արցախի փողոց, որտեղից էլ Ռոստովյան փողոց, որտեղ էլ երթն ավարտվելու է: Այժմ երթի մասնակիցները Էրեբունի փողոցում են:

Մանրամասները՝ շուտով:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    յարգելի Ամի, իսկ ինչո՞ւ չեք յայտնում մասնակիցների թիւը… «ակցիա»… «ելոյթ»… «երթ»… մեծ բառեր… տպաւորություններ, յուզումնե՞ր էք ուզում հաղորդել, թե առարկայական տեղեկություն փոխանցել… նաեւ նկատի ունեցեք որ նրանց – անուղղակիորեն- քաջալերելով, նրանց օգուտ չեք բերում… արդեն իզուր տեղ բաւարար շատ վնաս կրել են… էս ռոմանտիկների խմբակը կարիքը ունի մի քիչ հանգստանալու, վերանայելու, վերամշակելու իր ծրագիրն ու մարտավարությունը… մի քիչ մոռանալ տալու Ցեղասպանութեան նկատմամբ իր ձախավեր քայլերը… փոխանակ շարունակելու ինքզինք խայտառակ անել, փճացնել…

    • Հրանտ Պապիկյան says:

      Մեկը ֆեյսբուքում շատ դիպուկ հումոր էր արել, գրել էր՝ մեր դասարանի քեֆերին ավելի շատ մասնակից է լինում… եթե խելամիտ մարդիկ կան այդ ՛՛բազմության՛՛ մեջ, նրանք անհրաժեշտ հետևությունները արագ կանեն ու ետ կկանգնեն: Կմնան միայն նրանք, որոնց խայտառակ լինելու փաստը ամենևին սրտիս դարդ չի լինի…

      • Թրավիս says:

        Հասկանում եմ քեզ, Հրանտ ջան, սակայն իմ սրտիս երեւի մի քիչ դարդ կը լինի, որովհետեւ թիւով շատ փոքր ազգ ենք, եւ այս խմբակում կան լաւ միտումով մարդիկ, որոնք պարզապես սխալ ճանապարհի վրայ են. մեր ազգի եւ հայրենիքի համար օգտակար կը լինի որ անոնք ալ միանան մեր վերելքի գործընթացին, մի քիչ ճշդելով իրենց ճանապարհը, իրենց վերաբերմունքը: Սակայն՝ ձերբակալված պարագլուխները պէտք է որ կրեն իրենց սխալների օրինական հետեւանքները: Որովհետեւ իրենց բազմաթիւ անգամներ առիթը տրվեց սրբագրելու իրենց վարմունքը, եւ չլսեցին ոչ ոքի, եւ նաեւ, որովհետեւ իրենց պատճառով, մարդիկ ուղղակի վնասվեցին (իրենց հետեւողների մասին է խօսքս…) կարող էր նոյնիսկ որ մարդ մահանա… եւ փաստորեն նրանց հոգը չէր այդ…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930