Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Հացպանյան. «Թուրքիան պատրաստ է Մասիսը հետ վերադարձնել» (Տեսանյութ)

Ապրիլ 25,2015 18:51

«Թուրքիան վաղուց ուզում է ճանաչել Ցեղասպանությունը, քանի որ դա նաև իր շահերից է բխում: Ոճրագործի բեռն իր ուսերին կրելը շատ դժվար է: Յուրաքանչյուր թուրք ձգտում է ազատվել ոճրագործի պիտակով ապրելուց»,-ասաց դերսիմահայ Վիկտոր Աքքուշը «Նոյյան Տապան» մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: Նա դերսիմահայերի միության նախագահն է եւ ապրում է Ֆրանսիայի Դիժոն քաղաքում:

Վիկտոր Աքքուշը ասաց, որ Դերսիմում հայությունը շատ է, բայց նրանց մեծ մասը ծպտված է, իրենք ծագումով հայերն են, բայց մշակույթով` ոչ: Հայավերադարձման գործընթացը սկսված է` այսօր Դերսիմում հայկական միություն կա, հայությունը զարթոնքի շրջան է ապրում: Տեղաբնիկ ժողովուրդն այնքան է իրար խառնված, որ հայերին տարանջատելը բավականին դժվար է, բայց երբ խորանում ես նրանց արմատների մեջ, տեսնում ես, որ նրանց տատիկ-պապիկները հայեր են:

Տարածաշրջանային փորձագետ, հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանն էլ իր խոսքում նշեց, որ Թուրքիան պատրաստ է մեր Մասիս սարը հենց վաղը տալ, քանի որ գիտի թե մեզ համար ինչ նշանակություն ունի մեր սարը, միայն թե մենք այդքանով բավարարվենք:

Մանրամասները շուտով.

Վիկտոր Աքքուշ, իր թուրք գործընկերների՝ Ալի Էրթեմի եւ Ռեջեփ Մարաշլըիի հետ պատրաստվում են Արցախ գնալ, համբուրել այն սուրբ հողը , որտեղ Մոնթեն է ընկել. «Մենք, որ զրկված էինք մեր ինքնությունից, հպարտություն զգացինք, որ մեր հայրենակիցները կանգնեցին եւ պայքարեցին»,-նշեց պարոն Աքքուշը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հսկայական ֆինանսական և հոգևոր էներգիայի կարիք ունի մարդկանց իրենց հայութւյան արմատներին վերադարձնելու գործընթացը: Առանց անձնազոհ մարտիկների դա դժվար թե իրագործվի, պետականորեն մենք այդքան ուժ չունենք: Դա էլ է կռիվ, մեծ կռիվ ու իր մահապարտներն է ուզելու:

  2. Beransch says:

    Լուրջ մարդիկ այսպիսի անլուրջ յայտարարութիւններ չեն անում:

  3. ՄԵՐ ՄԱՍԻՍ ՍԱՐԸ ԹՈՒՐՔՅԱՆ ՏԱԼՈՒ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930