Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք գործարարը Հայաստանում ներողություն խնդրեց եւ արտասվեց (Տեսանյութ)

Ապրիլ 25,2015 17:48

Ազգությամբ թուրք «Ընդդեմ ցեղասպանության» ՀԿ հիմնադիր Ալի Էրթեմը Ֆրանկֆուրտի թուրքական համայնքի ներկայացուցիչ է, գործարար, արդեն 16 տարի է պայքարում է իր ազգի ամոթալի անցյալի դեմ: Ամեն տարի գերմանաբնակ թուրքերը, որոնք Ալի Էրթեմի համախոհներն են, թուրքական դեսպանատան առջեւ ցույց են անում, որպեսզի ընդունեն Հայոց ցեղասպանությունը, ճանաչեն եւ հատուցեն:

Այսօր, «Նոյյան Տապան» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, չկարողանալով զսպել արցունքները Ալին արտասվեց, եւ ասաց, որ երբ 16 տարի առաջ այս նախաձեռնությունը սկսել էին հայերը նրանց ազնվության վրա կասկածում էին: «Բայց այս 16 տարիները ցույց տվեցին, որ մենք ամեն ինչ անում ենք, որ Թուրքիայում պատմական ճշմարտության հետ առերեսում տեղի ունենա»,-նշեց Ալի Էրթեմը:

Ներկա էր նաեւ «Ցեղասպանության զոհերի հետ զորակցություն կազմակերպություն» ՀԿ-ի հիմնադիր, գրող, հրապարակախոս Ռեջեփ Մարաշլը, որն ասաց, որ  Թուրքիան գերեզմանոց է տարբեր մշակույթների համար, եւ երբ նա տեսնում է, թե այդ ամբողջ ծանրությունը հայն իր ուսերին ինչպես է տանում ինքն իրեն հարց է տալիս՝ իսկ ես ի՞նչ եմ անում:

Մանրամասները տեսանյութում.

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ապագան ժաողովուրդներինն է, կառավարությունները գնալու են, ժողովուրդները մնալու: Պետք չի այդքան էներգիա ծախսել ինչ որ Օբամայի, Էրդողանի վրա:

  2. ԹՈՒՐՔՅԱՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԹՈՌՆԵՐԻՆ ՈՒ ԵՐԵԽԵՔԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՇԽԱՐՀԸ ԴԱՏԱՊԱՐՏԵՑ ԹՈՒՐՔԵՐԻՆ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930