Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեյցարիայի Մյունստեր տաճարում տեղի ունեցավ հուշ երեկո նվիրված Հայոց ցեղասպանության 100 -րդ տարելիցին

Ապրիլ 25,2015 17:26

Երեկ՝ ապրիլի 24-ին , Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում,  քաղաքի կենտրոնական  Մյունստեր տաճարում տեղի ունեցավ հուշ երեկո, նվիրված Հայոց ցեղասպանության 100 -րդ տարելիցին։ Պաշտոնական ճառերով հանդես եկան տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ Կատարվեց եկեղեցական արարողություն՝ Գուսան Վարդապետ Ալճանեան, Շնորհք Քահանա Չեքիճեան։

Հնչեցին Սևակի, Վարուժանի, Սիամանթոյի երկերից հատվածներ՝ ասմունքող Վիբկե Ցոլլման։ Կատարվեց Դավիթ Հալաճյանի Missa de Lumine (Պատարագ Լուսո) ՝ Հայաստանի պետական կամերային երգչախումբ, Բերնի Կամերային նվագախումբ, «Արդենտ» երգչախումբ, Մյունխենբուխսեյի մանկական երգչախումբ։      Ղեկավարներ՝ Ռոբերտ Մլքեյան, Պետեր Սիգվարդ, Պատրիկ Սեկկիարի, Սուզաննե Գռոսսենբախեր։ Մեներգիչներ՝ Քրիստիանե Բոեսիգեր(սոպրանո) , Արամ Օհանյան (բարիտոն)։     Ստեղծագործությունը մեծ ոգևորությամբ ու հիացմունքով ընդունվեց ներկաների կողմից    ՝ մոտ 1400 հանդիսատես ։ Մեծ քանակությամբ մարդիկ ստիպված էին  ոտքի վրա լսել , իսկ հարյուրավորները դրսում մնացին, տաճարում տեղ չլինելու պատճառով։              Եվրոպայում կայացած այս խիստ պաշտոնական համերգ -արարողությունը, կապված ցեղասպանության 100-ամյա տարելիցին, մեծ հնչեղություն ստացավ և հեռարձակվեց տարբեր երկրներում։

Արմեն ԱՐԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930