Մեկօրյա հանգստից հետո շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության մասնակիցներն այսօր վերսկսեցին պայքարը:
Վեցերորդ տուրում մեր աղջիկները ուժերը չափեցին Ուկրաինայի ընտրանու հետ եւ 1,5:2,5 հաշվով պարտություն կրեցին՝ նախորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում զբաղեցրած 4-րդ հորիզոնականը զիջելով մրցակցին: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, իսկ Մարիա Կուրսովան (նկարում) զիջեց Աննա Գապոնենկոյին:
Յոթերորդ տուրից առաջ Հայաստանի կանանց հավաքականը թիմային 6,0 միավորով ընթանում է 12-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ chengdu2015.fide.com-ի