Սերժ Թանկյանը ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ System of a down խմբի անդամները շատ լավ տպավորություն են ստացել, նույնիսկ նրանցից մեկը հետաձգել է թռիչքը, որպեսզի Հայաստանում մի փոքր երկար մնա. «Չեմ իմանում, թե Հայաստանում հաջորդ համերգը երբ կլինի: Հիմա մենք դեռ մյուս տարվա համար ծրագրեր չունենք»:
Հարցին, թե խումբը Թուրքիայում համերգ կունենա՞, նա պատասխանեց, որ իրենք պատրաստվում էին նվագել նաեւ Թուրքիայում. «Մեզ ասացին, որ Թուրքիայի վարչապետի կողմից մասնավոր իրավունք ստանանք, մի երկու ամիս սպասեցինք, բան չլսեցինք, շարունակեցինք մեր ծրագրերը: Եթե Metallica-ն կամ ուրիշ խումբ լինեինք, կարիք չէինք ունենա այդ իրավունքը ուզել»:
Մեկ ուրիշ հարցին, թե Սերժ Թանկյանը պատրասվո՞ւմ է համագործակցել հայ երաժիշտների հետ, նա պատասխանեց, որ մի երգի վրա է աշխատում Գոռ Սուջյանի հետ. «Շատ լավ երգ է: Տիգրանը եւ ես նույնպես աշխատել ենք: Այսպիսով՝ եթե հետաքրքրությունը լինի, եւ լավ երաժիշտներ լինեն կաշխատենք»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև