Ապրիլի 26-27-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Բելգիայի թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Դիդիե Ռեյնդերսը:
Ապրիլի 27-ին Դիդյե Ռեյնդերսին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։
Նույն օրը տեղի կունենան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։
Բելգիայի փոխվարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Կարդացեք նաև
Արտաքին գործերի նախարարություն
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ