«Հայաստանի հետագայի մասին էի մտածում, միաժամանակ մտածում էի նաեւ մեծ հորս եւ մեծ մորս մասին, այդ պատճառով այդ խոսքերն ասացի»,- ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոնում հանդիպումներից հետո ասուլիսի ընթացքում հայտարարեց Սերժ Թանկյանը՝ անդրադառնալով ապրիլի 23-ին տեղի ունեցած համերգի ընթացքում իր արած քաղաքական հաղորդագրություններին:
Հարցին, թե Սերժ Սարգսյանին ուղղված նամակից հետո Հայաստանում որեւէ փոփոխություն տեսնո՞ւմ է, նա պատասխանեց. «Դա դուք պետք է ինձ ասեք: Ես վերջին երկու տարիներին այստեղ չէի, այդ պատճառով դուք պետք է ինձ ասեք: Հիմա եկել եմ դա ստուգելու»:
Անդրադառնալով Հայաստանի բնապահպանական խնդիրներին՝ Սերժ Թանկյանն ասաց. «Ինձ համար շատ ցավալի է, որ մի երկիր, որն այսքան քիչ հող ունի, այսչափ հանքեր ունի: Դա վտանգավոր է երկրի համար: Եվ մասնավորապես քանի որ հարյուր տոկոսանոց վերահսկողություն չկա, որ դա կատարվում է շրջակա միջավայրի համար անվնաս ճանապարհով, մենք այս երկրում բնապահպանական խիստ քաղաքականության կարիք ունենք»:
Աշխարհահռչակ երաժիշտը խոսեց նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. «Ինձ համար ճանաչումը շատ կարեւոր չէ: Միշտ ասում են, որ մեկը տունդ այրում է, ընտանիքիդ սպանում է, հարյուր տարի հետեւից վազում ես միայն, որ դառնա եւ սորրի ասի, ի՞նչ է դա»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
ուրեմն, իր իսկ խոսքերով՝ Սերժ Սարգսյանի ուղղած նամակից հետո, երկու տարիէ ոտք չի կոխել Հայաստանում, բան չի գիտի երկրի մասին, եւ ինք լրագրողներին է հարց տալիս թէ ո՞նց է արդյոք կացությունը… Էս որքա՜ն մտահոգ է ուրեմն էս հանճարեղ ախպարը, Հայաստանի վիճակով… օրնիբուն մտատանջվում է անով, երեւի… (Իրեն ու մեզ համար բարեբախտաբար, շատ աւելի լաւ արվեստագէտ է, քան թէ քաղաքական գործիչ…)
Հարգելի Թավիս, կամ չգիտեմ ինչպես անվանակոչել Ձեզ: Սերժի հարցը շատ տեղին էր անփորձ լրագրողներին: Նրանցից որևէ մեկը պատասխանե՞ց նույն հարցին, Դուք տեղյա՞կ եք: Ե՞րբ պետք է մեր ազգաբնակչությունը հրաժարվի նման հարցադրումներից, իսկ Դուք էլ նման մեղադրանքներից: Հան հանրահայտ ճշմարտություններ, որոնց մասին հարցնելը հարիր չէ լրագրողին, մանավանդ Հայ իրականությունում…
Յարգելի Karen, ամենաառաջին մեղադրանքը, այս նիւթում, Սերժ Թանկյանի տխրահռչակ նամակն էր, ուղված Հայաստանի Հանրապետության Նախագահին: Ան՝ կամ թող չգրեր այդ նամակը, կամ ել, այդ քայլը առնելուց յետոյ, թող բարեհաճեր ստանձնել անոր վերաբերող հետեւողականությունը: Հիմա, ուզում է խուսափիլ այս նիւթից, եւ այո՝ խելացի եւ վարպետ բան է այդ, եւ նաեւ յաջող կերպով ազատեցաւ լրագրողների հարցումներից: Սակայն, երանի թե այդ նամակը գրելուց առաջ լիներ նոյնքան խելացի եւ վարպետ, այս նիւթի կապակցությամբ: Սերժ Թանկյանի նամակը Սերժ Սարգսյանին՝ նոյն իմաստը եւ արժեքը ունի որ պիտի ունենար նամակ մը որ Սերժ Սարգսյան ուղղարկեր Սերժ Թանկյանին, խստորեն քննադատելու համար անոր երաժշտությունը, եւ դաս տալու համար թե՝ ինչ ձեւով պէտք է ան երգէ…