ԹՈՒՄՈ-ում ապրիիլի 25-ին կազմակերպված երաժշտական հանդիպմանը ներկա էր նաեւ հումորիստ Գարիկ Պապոյանը: Նա միջոցառման ընթացքում հանդիպման մասնակիցներին հարց ուղղեց:
«Ամեն մեկիդ հետ առանձին-առանձին երազել եմ շփվել, բայց շփվել բոլորիդ հետ միասին չեմ էլ երազել: Իմ հարցի իմաստն ավելի շատ այն է, որ ես ինչ-որ մի բան ասեմ, դուք պատասխանեք, ես իմանամ, որ մի օր իմ հարցին պատասխանել եք: Մի նկատառում եմ ուզում անել՝ ես համարում եմ, որ երաժշտությունը մարդու տեսակ է, կոնկրետ երաժշտության տեսակը դաստիարակում է կոնկրետ տեսակ: Եթե ասում եք, որ ցանկացած երաժշտության համար պետք է լինի ինստիտուտ, որտեղ կհավաքվեն բոլոր կոմպոզիտորները, բայց կան կոնկրետ երաժշտության տեսակներ, որոնք մարդու մեջ կոնկրետ որակներ են դաստիարակում, որոնք գերակշռում են մեր հասարակության մեջ»,- ասաց նա:
Հումորիստին հետաքրքրում էր, թե ումի՞ց է կախված, որ System of a down-ը Հայաստանում շատ լինի, Տիգրան Մանսուրյանն ու Տիգրան Համասյանը մարդկանց ավելի շատ համախմբեն. «Ումի՞ց է կախված, որ դա քիչ է լինում, եթե ձեզնից, ես դա չեմ հասկանա: Եթե ուրիշից է, ասեք՝ ումից, մենք երթով գնանք»:
Սերժ Թանկյանը Գարիկ Պապոյանին պատասխանեց. «Սիրաշահեցիր ինձ, հիմա կշփվեմ հետդ»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում:
Իսկ Տիգրան Համասյանն ասաց, թե շատ կարեւոր է, որ բոլոր հեռուստատեսություններում գրաքննություն կատարվի. «Միանշանակ, բոլոր ռադիոներով եւ հեռուստաալիքներով 90 տոկոսն աղբ են ցույց տալիս: Երբ որ Եվրոպայում եմ լինում, նույնիսկ այդ չափից դուրս ազատ ապրող երկրներում գրաքննություն կա: Հեռուստացույցով, հնարավոր է՝ աղբ են ցույց տալիս, բայց այնքան շատ չէ, որքան մեզ մոտ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ