ԵՊԼՀ ՈՒԽ ժամանցի ակումբի նախաձեռնությամբ և ջանքերով Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ Կոլումբիայի EL ESPECTADOR պարբերականի առաջին էջում հոդված հրատարակվեց Հայոց ցեղասպանության մասին: Հոդվածի հեղինակն է լրագրող Դանիելա Ֆրանկո Գարսիան, ով ունենալով հայ ընկերներ, չափազանց հետաքրքրված էր Հայաստանով և Հայոց ցեղասպանության հարցով: ԵՊԼՀ ուսանողական խորհրդի առաջարկով լրագրողի հարցերին պատասխանեց ԵՊԼՀ դասախոս և ուսանողական խորհրդի պատվավոր անդամ Վահան Զաքարյանը: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր աջակիցներին:
ԵՊԼՀ Ուսխորհուրդ