Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Պիպոյան. «Պետք չէ բարդույթավորվել հայ երաժշտության մելամաղձոտ լինելուց» (Տեսանյութ)

Ապրիլ 25,2015 13:53

«Վաղ հասակից ինձ հուզում էր, թե ինչպիսին էր եղել միջնադարյան աշխարհիկ երաժշտությունը»,- ապրիլի 25-ին ԹՈՒՄՈ կենտրոնում տեղի ունեցող Երաժշտական հանդիպման ընթացքում ասաց Լիլիթ Պիպոյանը:

Նրա խոսքերով՝ ցանկանում էր կապ հաստատել իր այսօրվա տեսակի եւ իր նմանակի մեջ, որն ապրել էր տաս դար առաջ. «Ինձ այդ երաժշտությունը չափազանց հուզում էր, այդ պատճառով սիրով անդրադարձել եմ դրան»:

Լիլիթ Պիպոյանը համարում է, որ պետք չէ բարդույթավորվել հայ երաժշտության մելամաղձոտ լինելուց. «Ես երբ մշակեցի Կոմիտասի քսան երգերը, դրանք շատ պայծառ էին: Այսինքն՝ երկուսն էլ կա, երկուսն էլ պետք է լինեն՝ թե՛ մելամաղձոտությունը, թե՛ ուրախությունը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930