Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Թանկյան. «Մեր մելամաղձոտության համն ուրիշ է»

Ապրիլ 25,2015 13:10

«Հայկական երաժշտությունում ցեղասպանության տխրությունը կա, բայց միաժամանակ նաեւ ուրախություն կա»,- ապրիլի 25-ին ԹՈՒՄՈ կենտրոնում տեղի ունեցող Երաժշտական հանդիպման ընթացքում ասաց Սերժ Թանկյանը:

Սերժ Թանկյանը նաեւ կամերային երաժշտության հեղինակ է: Այդ ստեղծագործությունից նա երկու հատված ներկայացրեց հանդիպման մասնակիցներին:

Անդրադառնալով հայ երաժշտության մելամաղձոտությանը՝ նա ասաց, որ հայ ժողովրդի մելամաղձոտությունը հետաքրքրություն ունի, որը կարող է կիսել ուրիշների հետ. «Մեր մելամաղձոտության համն ուրիշ է»:

Լիլիթ Պիպոյանը նկատեց, որ Սերժ Թանկյանի երաժշտությունը մելամաղձոտ չէ. «Դա քո սրտից բխող էներգետիկ, ուժող, հաստատուն, ճեղքող երաժշտություն է, պարտադիր չէ, որ մելամաղձոտ լինի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930