«Ոչ միայն սերը, որ հավերժական է, այլ պատմությունը ընթացքն իր մեջ նման էջեր ունի»,- ապրիլի 25-ին ԹՈՒՄՈ կենտրոնում տեղի ունեցող Երաժշտական հանդիպման ընթացքում ասաց Տիգրան Մանսուրյանը:
Նրա խոսքերով՝ երաժշտությունը շատ հիմնավոր եւ ակադեմիական երեւույթ է. «Մեր զգացումները մենք արտահայտել ենք հայերեն լեզվով, մեր զգացումները արտահայտել ենք այն երաժշտական ճշգրտությամբ, որը համապատասխանում է հայոց լեզվին: Որովհետեւ դա ոչ միայն հնչյունաբանություն է, այլ աշխարհընկալման համակարգ է: Կան ակադեմիական արժեքներ, որոնց նկատմամբ ես շատ զգայուն եմ, եւ ցանկանում եմ, որ մենք զգայուն լինենք դրա նկատմամբ»:
Պարոն Մանսուրյանը շեշտեց, որ հայ կոմպոզիտոր լինելու չափանիշը տվել է Կոմիտասը. «Ուրեմն՝ Կոմիտասին հետեւելը ճիշտ է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև