Թուրքագետ Հակոբ Չաքրյանի համար նախ զարմանալի է Բունդեսթագի այս որոշումը, եւ նա ավելի շատ համոզված է, որ նախագծի հետաձգումը քաղաքական պատճառներով է պայմանավորված՝ կապված Թուրքիայի եւ Գերմանիայի հարաբերությունների հետ: «Ճիշտն ասած՝ մինչ այդ Անգելա Մերկելը ելույթ էր ունեցել, հավանություն էր տվել բանաձեւին, եւ շատ զարմանալի էր, որ Գերմանիան հանկարծ հետաձգում է, մանավանդ որ Եվրախորհրդարանն իր վերջին ընդունած բանաձեւով պահանջել էր Եվրամիության անդամ այն երկրներից, որոնք դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ճանաչել: Եվ, չգիտես ինչու, Գերմանիան այսպիսի տարօրինակ քայլի գնաց, երեւի թե թուրքերի հետ սակարկել են, եւ եթե սակարկել են, ուրեմն փոխարենը ինչ-որ բաներ պետք է ստացած լինեն, կամ վերջնականապես չեն կողմնորոշվել՝ ճանաչել եւ դատապարտե՞լ Ցեղասպանության փաստը, թե՞ ոչ»,-կարծում է թուրքագետը:
Հրապարակումն ամբողջությամբ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: