25 Ապրիլ, Ռիգա
Լատվիայի Ազգային Խորհրդարանի դահլիճում տեղի ունեցավ Միջազգային Եվրոպական Շարժման երկօրյա գագաթաժողովը, որտեղ օրակարգում ընդգրկված էր նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը:
Ավելի քան 40 միջազգային կազմակերպությունների և ազգային պատվիրակությունների, այդ թվումԹուրքիայի, ներկայացուցիչներ քննարկեցին Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ կազմակերպության ևՀայաստանի Եվրոպական շարժման կողմից հեղինակած բանաձև, որը ճանաչում է 1915 թվականի իրադարձությունները իբրև Ցեղասպանություն՝ համաձայն ՄԱԿ-ի 1948 թվականիՑեղասպանությունների կանխարգելման և դատապարտման կոնվենցիայի: Կազմակերպությունը հույս է հայտնում, որ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը կհանգեցնի հայ և թուրք ժողովուրդների մերձեցմանը և բարեկամեցմանը, իբրև լավագույն օրինակ նշելով ֆրանկո-գերմանական հաշտությունը և համագործակցությունը:
Հայաստանի եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը՝ ելույթ ունենալով ժողովի պատվիրակների առաջ նշեց, – Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ունի երկու նպատակ, առաջինը կանխարգելել հետագա ցեղասպանությունները, և երկրորդ. ստեղծել հայ-թուրքական բարի դրացիական հարաբերություններ: Հայ-թուրքական սահմանը ցավոք դեռևս փակ է, առկա ենտարածաշրջանային անվտանգության լուրջ խնդիրներ, որոնց լուծման բանալին գտնվում է ՀայոցՑեղասպանության միջազգային, և հատկապես Թուրքիայի կողմից ճանաչման մեջ:
Հատկանշական է, որ Միջազգային Եվրոպական շարժման երկօրյա գագաթաժողովի ողջ ընթացքում հարցը քննարկվում էր թե աշխատանքային խմբերի, թե անձնական զրույցների և թե լիագումար նիստի ընթացքում:
Հայոց Ցեղասպանությունը չանաչող բանաձևը ընդունվեց միաձայն: