Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր խնդիրն է մեծ տերությունների շահերի, հետաքրքրությունների շրջանակ մղել Հայկական հարցի լուծումը». «Հայոց աշխարհ»

Ապրիլ 25,2015 11:35
hayoc ashxarh

Հարցազրույց Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան ԿԱՐՈ ՔԱՄԱՐՅԱՆԻ (ԱՄՆ) հետ


Եվրոպական տերությունները Թուրքիայից հիմնականում ակնկալում են Հայոց ցեղասպանության ճանաչում, հայ ժողովրդից ներողության հայցում: Բայց արդյոք դա կարո՞ղ է բավարարել հայրենազրկված հայությանը

-Ամենեւին ոչ: Մեր ուղին շատ հստակ է: Երբ ԱՄՆ-ում ստեղծվեցին Հայ Դատի հանձնախմբերը, նրանք իրենց առաջ նպատակ դրեցին` ճանաչում, տնտեսական հատուցում, մեր հողերի վերադարձ:
Հետեւաբար մեզ չի կարող գոհացնել այն, որ Թուրքիան մեկ օր ասի` Առաջին համաշխարհայինի ժամանակ եղել են դեպքեր, կատարողները մեր նախնիներն են, ցեղասպանություն էլ են գործել, բայց հիմա մենք ձեզ ասում ենք` ներեք եւ ակնկալում ներում: Այն, որ Թուրքիան դա է ուզում անել` նշաններն արդեն նկատվում են: Եթե այս իրավիճակում մենք հանկարծ իրենց ընդառաջ գնացող նման միտք հայտնենք, ապա շատ բան կկորցնենք:

Ուրեմն Ցեղասպանության դիմաց փոխհատուցում ասելով՝ ի՞նչ պետք է հասկանանք, ո՞րն է մեր պահանջը Թուրքիայից:

-Կան միջազգային ուժեր, որոնք կարող են մեզ այնպիսի անկյուն մղել, որ մենք ոչ թե պահանջենք ու ստանանք այն, ինչ ուզում ենք, այլ այն, ինչ իրենք մեզ կթելադրեն` պայմանավորված սեփական շահերով: Միամիտ չենք եւ լավ ենք հասկանում, որ ե՛ւ ՆԱՏՕ-ի երկրները, ե՛ւ Ռուսաստանը, նաեւ մեր հարեւան Վրաստանն ու Իրանը, ամեն մեկն էլ ունի իր շահը: Ուրեմն մեր խնդիրն է մեծ տերությունների շահերի, հետաքրքրությունների շրջանակ մղել Հայկական հարցի լուծումը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930