Լրահոս
Օրվա լրահոսը

«Անզեն աչքով անգամ երեւում էր, որ մերոնք չափն անցել են». «Հրապարակ»

Ապրիլ 25,2015 11:15

Մեզ ամենից շատ հուզում եւ ոգեւորում է մեր միասնականությունը՝ մեկ ազգ, մեկ բռունցք լինելու գիտակցությունը: Իսկ դա, որպես կանոն, արտահայտվում է համազգային սգի կամ համազգային ուրախության օրերին: Երեկ մենք միասնական էինք եւ մեր վշտի մեջ ազնիվ ու վեհ:

Թեեւ ապրիլքսանչորսյան արարողությունների կազմակերպիչներն ամեն ինչ արել էին ազգին ոչ թե միավորելու, այլ տարանջատելու համար: Այնպես անելու, որ շարքային մարդն անմասն մնա սգո արարողություններին անմիջական մասնակցություն ունենալուց: Եվ դրանց հետեւի էկրանից ու համակարգչից: Ի դեպ, անգամ լրագրողներն էին լրատվական կենտրոնի էկրանից հետեւում կատարվողին: Գուցե անհրաժեշտ էր պաշտոնական պատվիրակություններին հատուկ հարգանքով ու առանձնահատուկ արարողակարգով ընդունել, գուցե տեղին էին անվտանգության խստացված միջոցառումները, բայց, այնուամենայնիվ, անզեն աչքով անգամ երեւում էր, որ մերոնք չափն անցել են: Եվ ոստիկանական սահմանափակումների մեծ մասն անիմաստ էր ու ոչնչով չարդարացված:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    Դա մի խոսքով կոչում է դիկտատուրա

  2. Hayk says:

    Ամեն ինչ հրաշալի էր: Ապրե՛ն կազմակերպիչները:

  3. Hayk says:

    Իհարկե, բոլորին չէ, որ ոգևորում էր մեր ժողովրդի համախմբվածությունը, բայց չոգևորվող ծախված թափթփուկները, փառք Աստծո, շատ չնչին, համարյա զրոյական մասն են կազմում մեր երկրում:

  4. Թրավիս says:

    «Եվ ոստիկանական սահմանափակումների մեծ մասն անիմաստ էր ու ոչնչով չարդարացված: »
    ————————————————————————
    Հեշտ է էսպես ասել, երբ որ ամեն բան լաւ է ընթացել արդեն – Փառք Տիրոջ -, առանց արկածի, առանց խնդրի: Իսկ թե որ անճոռնի կամ նոյնիսկ ողբերգական միջադէպ տեղի ունենար, այպանելու էիք պետութեան, եւ գրելու էիք որ անվտագության միջոցները բաւարար չէին, եւայլն. Դժբախտ իրականությունը այն է թե, նկատի ունենալով Հայաստանի կարգ մը քաղաքացիների կեցվածքն ու վարմունքը, իշխանությունը հարկադրված է ոստիկանական ծայրագոյն միջոցներ ի գործ դնելու: Զիս ալ շատ է խանգարում ոստիկանների թիւը Երեւանում, նրանց հետ միշտ վիճաբանական բանաւոր բախումներ ունեմ, սակայն հասկանում եմ որ, երկրի ներկա դրությամբ, ուրիշ ճառ չկա, ափսոս:

  5. Արա says:

    Առաջին անգամ այս կարգի միջոցառումների կազմակերպչական աշխատանքներից գոհ մնացի,դրանցից կարծես ՛՛պետականություն ունենալու հոտ էր գալիս:

  6. Geghanush says:

    Ամեն ինչ կազմակերպված էր մեծ պատասխանատվությամբ , բարձր մակարդակով, և մենք պետք է հպարտանանք, որ ներկայացանք աշխարհին հավուր պատշաճի: Իսկ նման սահմանափակումները այսպիսի մեծամասշտաբ արարողությունների ժամանակ անհրաժեշտություն են, ինչքան էլ մեզ համար անհարմարություն ստեղծի: փորձենք գոնե այս անգամ կեղտ չփնտրել արվածի մեջ, այլ ուրախանալ ու հավատալ, որ մենք էլ կարող ենք ազգովի հոգով ու մտքով միավորվել, թեկուզ ոստիկանական շարքերի տարբեր կողմերում, երբ դրա առիթն ու տեղը կա:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930