Երևանը երեկ դարձել էր համաշխարհային ուշադրության կենտրոն: Համաշխարհային լրատվամիջոցները ուղիղ հեռարձակումներ էին ապահովում ՀՀ մայրաքաղաքից, որտեղ անցկացվում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումները, որտեղ այդ միջոցառումների շրջանակներում տեղի էին ունենում համաշխարհային քաղաքականության կարևոր նշանակության հանդիպումներ, օրինակ` Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների միջև: Որտեղ այդ երկու երկրների նախագահները նաև ելույթ էին ունենում Ծիծեռնակաբերդի զոհերի հուշահամալիրում: Այդ ելույթների բովանդակության, երևանյան միջոցառումների համատեքստում երկկողմ կարևոր հանդիպումների քննարկումների թեմաների խնդիրները այլ են, և իհարկե` դրանց վերաբերյալ քննարկումներն ու վերլուծությունները դեռ առջևում են, սակայն, ընդհանուր առմամբ, պետք է արձանագրենք, որ ՀՀ մայրաքաղաքը, Հայաստանը երեկ՝ ապրիլի 24-ին, դարձել էր համաշխարհային ուշադրության կենտրոն:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: