(Համաշխարհային ընթերցումներ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Թեքեյան մշակութային կենտրոն, հատվածներ Երվանդ Օտյանի «Անիծեալ տարիներ» 1914-1919թթ․ անձնական հիշատակներից։ Վարող երաժշտագետ Մարինե Կարոյան)
«Անիծեալ տարիներ» անձնական հիշատակներից՝ տասներկու հոգու, տասներկու ուշագրավ տպավորությունների հատվածական ընթերցում և մեկ միասնական ընկալում…
Մինչև թույլի պիտակը ականջիդ կախելը՝ ճանաչիր մշակույթդ…
- Հերիք բողոքես, – վրդովվեց անտառի նվիրյալը, – գործ արա:
- Օրինակ ես ի՞նչ կարամ անեմ, որ Թեղուտի անտառը չկտրեն:
- Չգիտե՞ս, դե լսիր: Երկրիդ ընդերքը հոշոտողներին ու անտառները կտրողներին ВТБ բանկն է ֆինանսավորում:
- Հետո՞ ինչ:
- Հետո էն, որ պիտի բոյկոտես ВТБ բանկը: Գոնե այդքանը կարո՞ղ ես անել:
- Մեկ ա բան դուս չի գա…
Բնապահպանը տառապում էր, բայց չէր նահանջում: Պատասխանը շարունակ նույնն էր՝ մեկ ա բան դուս չի գա…
Կարդացեք նաև
Ծովերի մրրկահավը՝ բնապահպան Եղյա Ներսեսյանը օժտված չէ հակադրվողների «շնորհով», որպեսզի գիտակցի, թե որքան ապահով է ապրել կյանքի հատակում, գոլ կեղտաջրի փոսում, ուր փոթորիկներ չեն լինում ու սառը քամիներ էլ չեն փչում…
Օտարի ճնշումը պատրվակ բռնող, անօգնականի կեցվածք ընդունողներին խորհուրդ եմ տալիս Երվանդ Օտյան կարդալ …
Սեփական ժողովրդի զանգվածային նահատակման ականատեսը լինելով հանդերձ՝ Օտյանը երբևէ սարսափ չապրեց թուրքի յաթաղանից: Ի՞նչն էր դրդում նրան զավեշտի վերածել բռնությունները: Մի՞թե չէր գիտակցում, որ ոստիկանի ամեն մի հարցաքննությունը հերթական անգամ խեղկատակության վերածելը կարող էր իր համար վերջինը լինել:
Օտյանը գիտեր, որ յուրաքանչյուր հիվանդության բուժման բանալին իր իսկ ախտի մեջ է, զգում էր ենթագիտակցաբար: Նրա, պարզ ճշմարտությունների կենսունակության գիտակցումը, որպես մարդկային արատների միջավայրում ապրելու մեծագույն պարգև մեզ հասնելու էր դեռ հարյուր տարի հետո: Մեր ազգի հարատևության ևս մեկ՝ օտյանական ապացույցը:
Նա հավատարիմ մնաց բթության լավագույն բուժմանը՝ ծաղրին, լավ գիտնալով, որ օրհասական պահին գիտակցական ճանապարհով խելամիտ ելք փնտրելու դեգերումները տանելու են տհասի արժևորմանը:
Ի՞նչ ժառանգություն թողեցին իրենց ազգի համար տհաս ոճրագործները՝ անորոշ ինքնության զգացողություն, կրթյալ թուրքերին՝ մեղքի բարդույթ, թերիներին՝ կասկած ու վախ:
Խորհրդային տարիներին ռուսական կայսրության ոճրագործությունները բացահայտելու և ընդդիմանալու համար Արևելյան Հայաստանում արդեն Երվանդ Օտյաններ չկային՝ գնդակահարվել էին…
Այդ բացը այսօր լրացնում է հայ ազգի նվիրյալ Հրանուշ Խառատյանը: Ամեն օր ՌԴ-ը առերեսում սեփական անցյալի հետ ու անցյալի մի նոր ոճրագործության կշռաքար ավելացնում շղթայված ոտքին:
Ամենքը յուրովի են մուտք գործում 21-րդ դար՝ մեկը Կոմիտասի տաճար կառուցում տարածաշրջանի ազգերի համար, մյուսը կալաշնիկովի արձան կանգնեցնում՝ դարձյալ տարածաշրջանի ազգերի համար… Ճամփաբաժան, որտեղ մենք երկար չենք կանգնելու:
Ի տարբերություն թուրք ժողովրդի՝ ռուս ժողովուրդը դեռ չի հաղթահարել գիտակցականության սահմանը, որից անդին սկսվում է մեղքի բարդույթը:
Երկվորյակ «քաղաքակրթությունները» գնում են միմյանց ընդառաջ, շուտով կհանդիպեն:
Արդեն մեր երկու հոգսը մեկ է դառնում:
Մինչև թույլի պիտակը ականջներիս կախելը ճանաչենք մեր մշակույթը…
Վահագն ԿՈԶՄՈՅԱՆ
24.04.2012
Հարգելի Վահագն, համոզված եմ որ Երվանդ Օթյանե «վերեվից» գոհացած , հայրական ժպիտով նայում է հեզ եվ ասում է «Ապրիս մանչս» …
Պ-ն Ենոքյան, թեկուզ Ձեր միջնորդությամբ, կամ կամեցողությամբ, ինչպես կկամենաք, սա իմ կյանքում ամենամենամեծ պարգևն է, որին ես արժանացա:Իմ երախտագիտություը: