Լրահոս
Օրվա լրահոսը

  Արա Պապյան. «Միացյալ Նահանգները ճանաչել է Ցեղասպանությունը ». «Հայոց աշխարհ»

Ապրիլ 25,2015 10:44

«Մոդուս-Վիվենդի» կենտրոնի նախագահ ԱՐԱ  ՊԱՊՅԱՆՆ ընդհանուր առմամբ գոհ է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպական մակարդակից, բայց կուզենար, որ «իշխանություններն ավելի հստակ դիրքորոշում արտահայտեն»։

Մենք ի՞նչ ենք ուզում։ Այդ հարցի պատասխանն այդպես էլ չտրվեց։ Անգամ չհնչեց դիվանագիտական ձեւակերպումը Ցեղասպանության հետեւանքների վերացման մասին։
Այդ դրույթն ամրագրված է 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված համահայկական հռչակագրում, որ բարձրաձայնեց նախագահ Սերժ Սարգսյանը։ Սա չի՞ նշանակում, որ պետությունը հետամուտ է այդ հարցին։
-Բան չունեմ ասելու, մթնոլորտը որոշ չափով փոխվել է, բայց ակնկալում էի այս օրերին նման ոճով հայտարարություններ լսել պաշտոնատար անձանցից։ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, կարծում եմ, ինչ-որ մի բանի նախընթացն է՝ կայծը։ Կկարողանա՞նք հետագայում այդ կայծից կրակ բորբոքել, գործ անել եւ հասնել մեզ համար ցանկալի արդյունքների՝ պայմանավորված է տարբեր գործոններով։ Կայծը կարող է մնալ կայծ, կարող է կրակի վերածվել՝ ամեն ինչ մեզանից է կախված։

Հավատո՞ւմ եք, որ այս հանգրվանում Հայոց ցեղասպանությունը ճանաչել չցանկացող երկրները կարող են դա անել ավելի ուշ, երբ «հայկական ցունամիի» ալիքն անցած կլինի։
-Դե, Ցեղասպանության ճանաչումն արդեն շատ էլ էական չէ՝ ճանաչման գործընթացը հիմնականում միջազգային հասարակական կարծիքի ձեւավորման նպատակ էր հետապնդում։ Այդ հարցը արդեն լուծված է. ով պետք է իմանար, իմացել է, ով պիտի ճանաչեր՝ ճանաչել է. հինգ երկիր ավել կամ պակաս, առանձնապես բան չի փոխվում։
Մեր խնդիրն է՝ մի քանի մակարդակի վրա շարունակելով պայքարը՝ անհատական, համայնքային, միջպետական, կոնկրետ, շոշափելի արդյունքներ արձանագրել։ Ճանաչման վրա մենք առնվազն 50 տարի եւ մի քանի հարյուր միլիոն դոլար ենք ծախսել. եթե դրա կեսը ծախսենք պահանջատիրության վրա, շատ ավելի լուրջ հաջողությունների կհասնենք։
Օբամայի հերթական շրջանցիկ ուղերձը պետք է մտահոգի՞ մեզ, թե՞ «ոչ այնքան»։ 


-Չպետք է մտահոգի, որովհետեւ Միացյալ Նահանգները ճանաչել է Ցեղասպանությունը, ճանաչել է մի քանի անգամ։ Անգամ նույն Օբաման եւ մյուս նախագահները իրենց տարեկան ուղերձներում, ըստ էության, խոսել են Հայոց ցեղասպանության մասին՝ առանց օգտագործելու այդ բառը։ Չմոռանանք՝ Միացյալ Նահանգները միակ երկիրն է, որի նախագահներն ամեն տարի ապրիլքսանչորսյան ուղերձով դիմում են հայ ժողովրդին։ Հետեւաբար ԱՄՆ նախագահը եւս մեկ անգամ կարտասաներ այդ բառը թե ոչ, էական չէ։

Հրապարակումն ամբողջությամբ Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայ ժողովուրդն ԱՅՍՈՒՀԵՏ ՀՍՏԱԿ պիտի ասի, թե՝ ա) կոնկրե՛տ ի՞նչ ենք պահանջում, բ) կոնկրե՛տ ումի՞ց ենք պահանջում, գ) կոնկրե՛տ ում անունից ենք պահանջում և դ) կոնկրե՛տ ո՞ր իրավական-իրավաբանական հիմքի վրա ենք պահանջում:

    Առա՛նց վերը նշված 4 կետերի հստակեցմա՛ն (ամեն տարի կրկնվող նույնակերպ) երթերն ու դրոշներ վառելը ավելի շուտ սկսում է նմանվել անզորության ու խռոված լինելու: ԻՆՔՆԵՐՍ մեզ ԽԱԲՈՒՄ ենք. իբր «գործ ենք անում». իբր գենոցիդի «ճանաչման վրա» ենք աշխատում: Գենոցիդն արդե՛ն ԲԱՎԱՐԱՐ ՃԱՆԱՉՎԱԾ է. պիտի՛ անցնել հաջորդ փուլին:

    ՓՈՒԼ ԵՐԿՈՒ՝ ա) մենք կոնկրե՛տ պահանջում ենք ՄԵՐ ՀՈՂԵՐԸ (գումարած դրամական փոխհատուցում), բ) մենք դա կոնկրե՛տ պահանջում ենք Թուրքիայի Հանրապետությունից՝ որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, գ) մենք դա կոնկրե՛տ պահանջում ենք ԱՄԲՈՂՋ ՀԱՅՈՒԹՅԱՆ (ՀՀ + սփյուռքահայերի) անունից և դ) մենք դա կոնկրե՛տ պահանջում ենք՝ իրավաբանորեն ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ Վիլսոնյան Իրավարար վճիռը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930