Լրահոս
Օրվա լրահոսը

Չխուսափենք «շնորհակալություն» ասելուց

Ապրիլ 25,2015 10:00

Որոշ մարդիկ ցանկացած իրադարձության մեջ փնտրում են այնպիսի դետալներ, մանրամասներ, որոնք հնարավորություն կտան բացականչելու` «վայ, խայտառակ եղանք», «բա որ ասում էի», «ուրիշ էլ ի՞նչ էիք սպասում»: Նման մտասեւեռվածության պատճառը կարող է լինել ոչ միայն քաղաքական շահագրգռվածությունը, այլեւ պարզապես ծանր բնավորությունը: Իսկ «տեղեկատվական առիթն» այնքան էլ էական չէ` թեկուզ ապրիլի 24-ի հետ կապված միջոցառումները:

Եթե ինչ-որ բանից դժգոհելու կարիք ունես, ապա անպայման առիթ կգտնես: Օրինակ՝ երեկ Ծիծեռնակաբերդում ելույթ ունեցող նախագահները «այն չեն ասել», ինչը մենք ուզում էինք լսել: Հավանաբար, այդպես մտածողներն ակնկալում էին, որ Պուտինը կամ Օլանդն ասեին՝ Արեւմտյան Հայաստանը ձերն է, հայեր ջան, գնացեք վերցրեք: Պարզ չէ՞, որ ցանկացած պետության ղեկավար խոսում է իր երկրի ազգային շահերից ելնելով, եւ որ թեմայով էլ արտահայտվի, հնչեցնում է այն ուղերձները, որոնք, իր կարծիքով, համապատասխանում են այդ շահերին:

Ռուսաստանի նախագահը, մասնավորապես, խոսեց ծայրահեղ ազգայնականության, նեոֆաշիզմի եւ ռուսատյացության մասին՝ ակնարկելով ռուս-ուկրաինական հակամարտությունը եւ բոլոր թվարկած մեղքերը վերագրելով հակառակորդ կողմին: Ասել, որ դա ամբողջությամբ սուտ է, իհարկե, չափազանցություն կլիներ: Ասել, որ Ռուսաստանում պետական մակարդակով չի խրախուսվում ծայրահեղ ռուսական ազգայնականությունը, նույնպես կնշանակեր մեղանչել ճշմարտության դեմ: Վստահորեն կարելի է արձանագրել նաեւ, որ Հայաստանում ռուսատյացության ոչ մի դրսեւորում չկա՝ չնայած մեր երկրում ՌԴ դեսպանատունը երբեմն նման բովանդակությամբ զեկույցներ է ուղարկում Մոսկվա, որոնց հիման վրա Կրեմլի հետ կապված լրատվամիջոցները հոդվածներ են գրում:

Բայց այդ ամենը չի կարող ստվերել այն դրական փաստը, որ Պուտինը, Օլանդը, բազմաթիվ այլ բարձրաստիճան եւ շարքային հյուրեր եկել էին հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը եւ իրենց զորակցությունը հայտնելու մեր ժողովրդին: Երախտագիտությունն, ընդհանրապես, լավ զգացմունք է, եւ երբեք պետք չէ վարանել «շնորհակալություն» ասել բոլոր մարդկանց, որոնք քեզ այսպես թե այնպես աջակցել են: Պարզ է, ոչ բոլորն են Հռոմի պապ Ֆրանցիսկոս. քաղաքական, պետական գործիչներն առաջնորդվում են, կրկնեմ, շահերով, ոչ թե արժեքներով: Բայց դա չպիտի նվազեցնի մեր երախտագիտությունը:

…Էրդողանին էլ, ըստ երեւույթին, թվում է, որ Թուրքիայի շահերից է բխում ապրիլի 24-ին ռազմական շքերթ կազմակերպելը: Հիմնական ուղերձը՝ լավ ենք արել, սպանել ենք: Դա, ինձ թվում է, 21-րդ դարի ուղերձ չէ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Hayk says:

    Մեր հյուրերի կազմը, ներկայացվածության մակարդակը, մեզ դեռ շատ խորհելու առիթ կտան մոտակա տարիներին…………..: Անձամբ իմ համար, երեկ ժամանած չորս Նախագահներն ամենաազնիվն ու ամենադեմոկրատն են ամբողջ աշխարհում: Ուղղակի մեզ վերջին տարիներին սովորեցրել են, որ մենք ասենք ոչ թե մե՛զ հարմար, այլ իրե՛նց հարմար կարծիք: Շատ հաճախ էլ ստիպում են, սաստում ու շանտաժ անում:

  2. Սարգիս says:

    Չեի ցանկանա մեկնաբանություններ անել այս անգամ:
    ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ բոլորից, ովքեր այցելեցին ՀԱՅԱՍՏԱՆ,միուսներից Էլ,ովքեր այս կամ այն պատճարով չկարողացան այցելել և նույնիսկ նրանցից, ովքեր չցանկացան այցելել:

  3. Արմեն says:

    Հարգելի Հայեր,

    վերջին այցելությունը մեր զոհերի հիշատակին մեկ անգամ ևս ցույց դրեց, թե ովքեր են Հայաստան պետության իրական բարեկամները. Պարզից պարզ է , որ ամեն պետության նախագահ իր պետության շահերն է պաշտպանում, հակառակ դեմքում Հայաստանի պես պետություն կլինեին :Բայց 4

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930