Լրահոս
Օրվա լրահոսը

Հորդանանահայի մեկնաբանությունը` ինչո՞ւ Հորդանանը Հայոց Ցեղասպանությունը չի ճանաչում

Ապրիլ 25,2015 00:15

Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունք մարդկանց հոսքն մինչեւ ուշ երեկո չէր դադարում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան են ժամանել աշխարհի տարբեր երկրներից թե հայեր, թե` այլազգիներ:

Ցեղասպանության հուշահամալիրի մոտ Aravot.am-ի հետ զրուցեց Հովիկ Հովհաննիսյանի հետ, որը ծնունդով Շիրակի մարզի Լանջիկից գյուղից է, հիմա ապրում է Մոսկվայում: Հովիկ Հովհաննիսյանն ասաց, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին իր ընկերների հետ 18 ավտոմեքենաներով ժամանել են Հայաստան: «10 տարբեր քաղաքներով անցել ենք եւ ամեն քաղաքում եւս մեկ անգամ հիշեցրել  հայ ժողովրդի կոտորածի մասին: Որպես հայ  պետք է աշխարհին ցույց տանք մեր ցավը, վիշտը եւ մեր միասնականությամբ պահանջենք բոլորից ճանաչում, որպեսզի չկրկնվեն նման երեւույթներն աշխարհում»,-ասաց Հովիկը:

DSC00846

Հորդանանից ժամանած  Արազ Մահսերեջյանը իր քրոջ` Վանայի հետ էր եկել Ծիծեռնակաբերդ, Վանան ԱՄՆ-ից է եկել Հայաստան: Ցեղասպանության ականատեսների ժառանգներն այս օրերին հավաքվել են հայրենիքում. «Մեր նախնիները ջարդը տեսել են եւ գաղթել են արաբների մոտ եւ ահավասիկ անցել է 100 տարի մենք ապրում ենք, պիտի ապրենք եւ դեռ շատանանք»,-մեզ հետ զրույցում ասաց Արազ Մահսերեջյանը: Նրա պապը եղել է Ուրֆայից, գաղթել է դեպի Պաղեստին` Յաֆա, իսկ պապի եղբայրները` արաբական երկրներ: Արազն ասաց, որ  պապի քրոջը թուրքերը սպանել են զվարճանալու համար. «Իրար կորցնելուց հետո, 20 տարի անց պապս ու իր եղբայրները գտել են իրար, պապս իր եղբայրներին գնել է արաբներից եւ միասին տեղափոխվել են Պաղեստի, այնուհետեւ Հորդանան

եկել: Մեծ ակնկալիք կար, որ գոնե այս տարի Բարաք Օբաման կընդուներ Հայոց ցեղասպանությունը»:

Այն հարցին թե կցանկանա՞ք Հայաստանում ապրել` Արազն Մահսերեջյանը պատասխանեց, որ ծերությունն այստեղ կանցկացնի:

Իսկ թե ինչո՞ւ Հորդանանը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Վանա Մահսերեջյանը ասաց. «Հորդանանի թագավորական ընտանիքը ընտանեկան կապեր ունեն Թուրքիայի հետ, իսկ բայց երբ հայերը գաղթել են Հորդանան, այդ ժամանակվա իշխանը, բոլոր արաբ իշխաններուն նամակ է գրել, որ հայերին շատ լավ նայեցեք»:

Մեզ հետ զրուցած Սիզի Զաբունյանն իր ընտանիքի հետ 2012 թվականից Հայաստան են տեղափոխվել Սիրիայի Հալեպ քաղաքից` այնտեղ թողնելով ամեն ինչ. «Մեզ համար շատ հատկանշական օր է այս օրը, քանի որ բոլորիս պապերը Արեւմտյան Հայաստանից ցեղասպանությունից փրկվածներ են եղել, որոնք հաստատվել են Հալեպում: Հիմա էլ այնտեղ է ցեղասպանություն, մշակութային բոլոր մեծ պետությունների խիղճեն արթնընա»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930