Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբաններն առաջարկում են հունիսի 11-ն իրենց օր հռչակել

Ապրիլ 25,2015 14:00

Ապրիլի 25-ին ՀՀ փաստաբանների պալատում հրավիրվելու է ընդհանուր ժողով: Օրակարգում քննարկվելու է մի հարց. փաստաբանության օրը որոշելու: Ներկայացվել է վեց առաջարկ՝ հունիսի 11՝ փաստաբանների համախմբման օր, գործադուլի, հունիսի 18՝ փաստաբանության օրենքի ընդունման օր, հոկտեմբերի 27՝ երկու պալատների միավորման օր, ապրիլի 25՝ Եղեռնի միջազգային ճանաչմանը նպաստելու օր, նոյեմբերի 9՝ ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարների 1921թ. նոյեմբերի 21-ի դեկրետ։

Սոցիալական ցանցերում եւ փաստաբաններին առանձին հարցադրումների ժամանակ գերակշիռ մասը նշում է, որ այդ օրը պետք է լինի հունիսի 11-ը, քանի որ այդ օրը փաստաբանները բողոքի միասնական ցույց կազմակերպեցին ՀՀ վճռաբեկ դատարանի շենքի դիմաց, ապա հայտարարեցին նախազգուշական գործադուլի մասին, դատարաններ չմտնելով, իրենց բողոքն ու գրավոր առաջարկները ներկայացրեցին՝ կապված դատական համակարգի, իրենց իրավունքների հետ: Մասնավորապես, բարձրացվեց նաեւ այն հարցը, թե ինչու է Վճռաբեկ դատարանը, առանց փաստաբանների բողոքները հիմնավորելու, մերժում դրանք քննության առնել:

«Առավոտ» օրաթերթ
24.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930