Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադայում ապրիլի 24-ը` «Հայոց Ցեղասպանության հիշատակի օր»

Ապրիլ 24,2015 23:55

Կանադայի Խորհրդարանը միաձայնությամբ բանաձեւ որդեգրեց, ըստ որի այսուհետեւ Ապրիլ 24-ը Կանադայում հռչակվում է «Հայոց Ցեղասպանության Հիշատակի օր»: Այս մասին հայտնել է Կանադայից Հակոբ Արսլանյանը, որը Հայ Բարեգործական ընդհանուր միության Կանադայի գործադիր վարչության անդամ է:

Նրա ներկայացմամբ` «Սույն աշխատանքը արդյունքն է Հայկական Ցեղասպանության Կանադայի Կենտրոնական Մարմնի, բանաձեւը ներկայացնող պատգամավոր Բրադ Բաթը Կանադայի իշխող պահպանողական կուսակցության անունից խոսել է Ապրիլի 24-ը Ցեղասպանության Հիշատակի օր հռչակելու մասին, մասնավորաբար ավելացնելով` այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն նահատակներին, ովքեր զոհվեցին Ցեղասպանության որպես հետևանք: Երեկ, Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Սրբադասման արարողություն Հայ Եկեղեցու կանոնների համաձայն: Հետևաբար, Հայոց Ցեղասպանության նահատակները սուրբեր են»:

Արձագանքելով Կանադայի քաղաքական կյանքում այս կարեւոր իրագործումին Հակոբ Արսլանյանն ասել է. «Կանադան եւս մեկ անգամ վերահաստատեց իր հանձնառությունը միջազգային քաղաքական շրջանակներում որպես ջատագով եւ պաշտպան մարդկային իրավունքների: Հանուն արդարության կատարված Կանադայի այս որոշումը շատ մեծ պատասխան է ուղղված Թուրքիային՝ նրա պետական ժխտողականության քաղաքականության»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930