Այժմ ջահերով երթի մասնակիցները բարձրանում են Բաղրամյան պողոտայով:
Մաշտոցի պողոտայից՝ Օպերայի հարակից տարածքից, նրանց միացան մի խումբ հեծանվորդներ:
Երթը ուղեկցվում է հայրենասիրական երգերով:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ մինչ երթի սկսվելը մասնակիցները այրեցին Թուրքիայի դրոշը:
Երթի մասնակիցները Բաղրամյան պողոտայով գնալու են դեպի Բարեկամության հրապարակ, այնտեղից Կիեւյան փողոցով եւ Կիեւյան կամրջով գնալու են դեպի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր, որտեղից էլ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Մանրամասները՝ տեսանյութում.
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ