Փափազյան Արծիվը, Բեյրութից իր քեռու հետ եկել էր իր հայրենակիցների կողքին գտնվելու, հարգանքի տուրք մատուցելու, եւ եւս մեկ անգամ պահանջելու պապական հողերը: «Ամեն մեկս մեր հարազատներից կորցրել ենք 1915 թվականին, բայց պետք է համախմբված լինենք եւ տեր կանգնենք մեր երկրին, մեր հողերին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արծիվը, իսկ նրա տարեց քեռին չցանկացավ խոսել, վիշտը մեծ է: Ոստիկանների օգնությամբ տարեց բեյրութահայը հազիվ իջավ անմար կրակի մոտ:
Հայաստանաբնակ Մանե Բաբայանը մեր երկրի ապագան տեսնում է համասփյուռ հայությանը համախմբված մեկ գաղափարի շուրջ, որն է «Հզոր Հայաստան», որտեղ կլինի առաջնայինը միասնականությունը եւ սերը: Ծիծեռնակաբերդի փոքրիկ այցելուն մեծ ոգեւորվածությամբ էր եկել իր հարգանքի տուրքը մատուցելու եւ, թեպետ գիտեր ուր եւ ինչի համար է եկել, բայց ցանկանում էր ապագայում հայրենիքը պաշտպանել:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ