Լրահոս
Օրվա լրահոսը

Վերածնված ժողովրդի պատմությունը կամ անթեղված վիշտ

Ապրիլ 24,2015 22:15

Հայոց դարավոր պատմության ընթացքում 20-րդ դարավերջին մենք ազգովի հպարտացանք՝ ազատագրելով ու ծաղկեցնելով Արցախը, ազատագրելով ու շենացնելով Հակարի և Թարթառ գետերի հովիտները, թուրքերի կողմից բռնագրավված  մեր հայրենիքի այլ տարածքներ: Հայոց Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցին ներկայանում ենք հավատով լի, և Քաշաթաղի ազատագրված ու կայացող շրջանի բոլոր համայնքներում ու դպրոցներում կայանում են մեր ամենամեծ վիշտը դատապարտող ու պահանջատիրական միջոցառումներ:

IMG_8322

 

Ապրիլի 24-ին բազմամարդ էր Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի դահլիճը: Սուրբ Համբարձման եկեղեցում շրջանի հոգևոր հովիվ Հայր Աթանաս վարդապետի կողմից մատուցած Սուրբ Պատարագին և Սրբադասման կարգի արարողությանը մասնակից քաշաթաղցիներն այստեղ ներկա եղան գրական-գեղարվեստական միջոցառման: Օրը դարձյալ մռայլ ու անձրևոտ էր, իսկ Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի դահլիճում ոգեկոչում էր Հայոց Մեծ եղեռնի զոհերի հոգիների: Շրջանի մի քանի դպրոցների աշակերտները մոտ մեկ ժամ կերպարավորել էին 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության զոհերին, նրանց դահիճներին, վերստին ապրող հային:

IMG_8218

 

Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի առաջատար մասնագետ Արաքսյա Այվազյանի կազմակերպմամբ Այգեհովիտի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Արփինե Թադևոսյանի գրած սցենարով և Բերձորի մանկապարտեզի աշխատակից Էլինար Հայրապետյանի մշակմամբ Բերձորի թիվ 1 և թիվ 2, Այգեհովիտի, Տիգրանավանի, Վարդուտի, Գողթանիկի հանրակրթական դպրոցների աշակերտները, Բերձորի մանկապարտեզի և արվեստի դպրոցի պարի խմբակի սաներն արհեստավարժ դերասաններ էին դարձել և ներկաներին հիացրեցին իրենց խաղով, որին զուգահեռ՝ էկրանին մեծ արհավիրքի մասին պատմող կադրեր էին ցուցադրվում: Վարդուտի, Այգեհովիտի, Տիգրանավանի, Գողթանիկի և Բերձորի թիվ 1 դպրոցների աշակերտներ Տիգրանուհին, Ռուզաննան, Լուսինեն, Գայանեն և Արենը հանդես եկան ասմունքով՝ նկարագրելով հային ու նրա դարավոր թշնամի թուրքի քաղաքականությունը: Որոշ հատվածներում հնչեցին Շիրազի, Սևակի և Ս. Կապուտիկյանի բանաստեղծություններից, իսկ մնացածը սցենարի հեղինակին էին:

Ներկայցվեց հատված, թե ինչպես են երիտթուրքերը ծրագրում հայության ոչնչացումը՝ նշելով, որ հայերի ոչնչացումը, այդ թվում նաև երեխաների ու կանանց, բխում է Թուրքիայի շահերից: Հանդես եկավ նաև Գրիգոր Զոհրապը(Բագրատ Եսայան), ով Թաելաթ փաշայից (Արեն Հովհաննիսյան) պատասխան էր պահանջում: Թուրքերն իրենց էությամբ խաբեցին Զոհրապին՝ ցավ հայտնելով, որ իրենց ազգի մեջ չկա նրա նման մեկը: Հանդես եկան նաև Ռուբեն Սևակն(Արցախ Պողոսյան) ու Դանիել Վարուժանը(Դավիթ Մամիկոնյան): Եղեռնին զոհ գնացած մեր մեծ բանաստեղծները գիտակցում էին իրենց վախճանը, բայց ունեին երազանք, որ վաղն իրենց հիշողներ լինեն, այսինքն՝ հայ ժողովիդի ճանապարհը շարունակվի: Սևազգեստ աղջիկները մարմնավորեցին Մեծ Եղեռնին զոհ գնացած բյուրավոր հայուհիներին և իրենցով կառուցեցին Մեծ Եղեռնի հուշահամալիրի մանրակերտը: Կայացավ լռության րոպե: Այնուհետև արդեն վառ գույներով հանդես եկան Բերձորի արվեստի դպրոցի պարի խմբակի սաները՝ «Ձայն մը հնչեց» երգի հնչյունների տակ կատարելով ռազմական պար՝ խորհրդանշելով հայոց ֆիդայիններին ու Սարդարապատի հերոսներին:  Նկարագրվեց նաև հայոց վրեժը:  Յաթաղանին զոհ գնացածների հոգիները կանչեցին Հայոց վրեժի աստվածին, և իրականացավ «Նեմեսիս»-ը:

Սողոմոն Թեհլերյանը, Արշավիր Շիրակյանը, այլ վրիժառուներ գնդակահարեցին  Մեծ Եղեռնի կազմակերպիչներին՝ երիտթուրքերի պարագլուխներ Թալեաթին, Էնվերին, մնացած ճիվաղներին: Եկավ նաև օրը վերածննդի՝ սպիտակազգեստ մեր փոքրիկները, մարմնավորելով նոր կյանք ու ծլարձակում, փյունիկ թռչուն, բեմ ելան ու իրենց ծնողներին, բոլորիս վստահեցրին, որ դատապարտում են,պահանջատեր են, որ հիշելու են, Հայաստան աշխարհի գալիքն են, պահանջատերը Հայոց դատի և  մի օր տեր են դառնալու կորուսյալ մեր հայրենիքին:

Միջոցառմանը ներկա էին շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, այլ պաշտոնյաներ, տարբեր դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ: Հյուրերի թվում էին Շուշիի թատրոնի տնօրեն Լեոնիդ Հարությունյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչներ, ովքեր բարձր գնահատեցին ներկայացումը: Կազմակերպիչ Արաքսյա Այվազյանը նշեց, որ միջոցառումը կայացավ համատեղ ուժերով՝ կարևորելով մասնակից դպրոցների, Բերձորի պետական մանկապարտեզի սաների և ուսուցիչների դերը:

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930