«Հիմնադիր խորհրդարանի»` «Հարյուրամյակն առանց ռեժիմի» կարգախոսով այսօր հրավիրած հանրահավաքը, բարեբախտաբար, անցավ առանց միջադեպերի, առանց ոստիկանների հետ քաշքշոցների: Հանրահավաքից հետո Aravot.am-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի անդամ» Կարո Եղնուկյանն ասաց, որ իրենց խաղաղ հանրահավաքն ապացույցն է այն բանի, որ իրենց հինգ գործընկերներին`Ժիրայր Սեֆիլյան, Վարուժան Ավետիսյան, Պավել Մանուկյան, Գևորգ Սաֆարյան և Գարեգին Չուգասզյան, ձերբակալության հիմքեր չկան: «Եթե չկան զանգվածային անկարգություններ, այն, ինչի՞ հիման վրա նրանք այդ տղաներին ձերբակալել են եւ կալանքի տակ են պահում, անհիմն են»,- ասաց Կարո Եղնուկյանը:
Կարդացեք նաև
Հարցին` հո՞ւյս ունեք, թե՞ փաստում եք, որ տղաներին առաջիկա օրերին ազատ կարձակեն: Ի դեպ, նման կանխատեսումներ դեռ ապրիլի 24-ից առաջ արել էին իշխանության տարբեր ներկայացուցիչներ: «Չէ, ես փաստում եմ, որ տրամաբանություն ունեցող եւ օրենքով շարժվող պետությունն այդպես պետք է անի: Բայց, դժբախտաբար, մեր իշխանությունները տրամաբանությունից զուրկ են եւ այսօրվա այդ ապացույցն իրենք ինչպե՞ս կվերագրեն, ինչպե՞ս ընդունեն` չգիտեմ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Եթե չկան զանգվածային անկարգություններ, այն, ինչի՞ հիման վրա նրանք այդ տղաներին ձերբակալել են եւ կալանքի տակ են պահում, անհիմն են» ……………………………………………………………. Ինք շատ լաւ գիտի թե ձերբակալման օրինական հիմքը զանգվածային անկարգությունների արարքը չի, այլ նրանց կազմակերպումը: Զանազանությունը շատ պարզ է, «նրբություն» իսկ չի: Հետեւաբար, զանգվածային անկարգության արարքի չգոյությունը իսկ կարող է հաստատել թե իրոք հիմնավորված էին ձերբակալումները, որպես ճիշդ ժամանակին գործադրված՝ պետական կանխարգելիչ միջամտություն: Օրինական հիմքերը կան, միանշանակ: Կը մնա այժմ տեսնել թե որքան… ներողամիտ է լինելու իշխանությունը: Իսկ ամեն դեպքում, համայն հայությունը չի ներելու այս խմբակի ցուցաբերած անարգանքը Հայոց Ցեղասպանության նկատմամբ: Ամոթ:
Ամոթ, որ գոյություն ունեն ձեր նմանները, Թրավիս:
Դե մնացեք ու սպասեք հաջորդ ցեղասպանությանը, հիշեք, պահանջեք, բայց ոչ մի քայլ դրա համար մի արեք: Թույլի հետ երբեք ոչ ոք հաշվի չի նստում, ինչքան ել ինքը արդարացի լինի: Իսկ ներկայիս Հայաստանը այդպիսին է, ու գնալով ավելի թույլ է դառնում: Իսկ այս մարդիկ փորձում են փրկել իրավիճակը, բայց ձեր նմանները նպաստում են նրան որ ներկայիս հանցավոր իշխանությունները իրենց սև գործը շարունակեն և դատարկեն Հայաստանը թե մարդկանցից, թե բնական պաշարներից, թե ինֆրակառուցվածքից:
Հայաստանից փախչողը՝ փախչելու է, ո՛վ որ էր լինի իշխանության գլուխը: Երկրի բնական պաշարներից մի չնչին բաժինը իսկ տակաւին չի օգտագործվում: Իսկ… չհասկացա թե ո՞նց ինֆրակառուցվածքը կարող է դատարկվել… Սակայն շինարարական գործադրվող ծրագիրները անհամար են եւ անդադար, յատկապես Համահայկական Հիմնադրամի միջոցավ: Այդ մէկն ալ չէք կարող հերքել, մարդիկ իրենց աչքերով տեսնում են: Ծայրահեղ – եւ հետեւաբար իմաստազուրկ – ահազանգ էք հնչեցնում, միայն: Ո՛չ մի յստակ, իրապաշտ յայտագիր չունեք: Աշխարհի վերջը յայտնելը, հիւանդագին յոռետեսություն սփռելը, դատարկ ճիչ ու կոծերը, ծրագիրներ չեն, եւ ամեն դէպքում ՝ ո՛չ մի կառուցողական հետեւանք չեն կարող ունենալ: Իսկ նաեւ, սիստեմատիկ հակում ունեք… ստելու: Եւ այդ ճամբով է որ կեղծ յոյսեր էք տալիս ձեր ափ մը խեղճ եւ յուսահատ հետեւորդներին: